Հայերեն

Հասարակության պառակտման ու թշնամանքի մետաստազները. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ներկայում Հայաստանում հասարակության պառակտման, փոխադարձ ատելության և թշնամանքի գերակայության երևույթները հասել են այնպիսի խորության, որ արդեն սպառնալիք են ոչ միայն հասարակական համերաշխությանը, այլև ազգային ինքնությանը, հոգևոր կայունությանը և հանրային կյանքի շարունակականությանը: Այս երևույթները, որոնք իրենց ակունքներն ունեն ինչպես վերջին տարիների քաղաքական ցնցումների, այնպես էլ ավելի խորքային հասարակական և հոգեբանական շերտերում, շղթայական ռեակցիայով տարածվել են սոցիումի բոլոր մակարդակներում՝ քաղաքական դաշտից մինչև ընտանիք, կրթական համակարգից մինչև եկեղեցի, քաղաքային հրապարակից մինչև ամենասովորական մարդկային շփումներ։

Սովորաբար, հասարակական ճգնաժամի պայմաններում ազգը միավորվում է ընդհանուր սպառնալիքի դեմ, սակայն մեր իրականության մեջ փոխադարձ անվստահությունը, անվերահսկելի պառակտումը և թշնամական խոսքի գերակայությունը դարձել են ներկա ժամանակի գլխավոր նշանները։ 2018 թվականից սկսած քաղաքական դաշտի բաժանումը «սևերի» ու «սպիտակների» հեղեղի պես տարածվեց հանրության բոլոր շերտերում: Սոցիալական ցանցերում ու հանրային դիսկուրսում ատելության խոսքը դարձավ հիմնական արտահայտչամիջոց։ Մարդուն կամ մարդկանց խմբերին իրենց դիրքորոշումների համար պիտակավորելը, վարկաբեկելը, չարախնդալը, նույնիսկ ֆիզիկական հաշվեհարդարի բացահայտ կոչերը դարձան օրինաչափություն։

Այս մթնոլորտում յուրաքանչյուր հասարակական կամ քաղաքական հարց վերածվում է «մենք-նրանք» հակադրության, որտեղ ցանկացած անհամաձայնություն ընկալվում է ոչ թե որպես այլախոհության, այլ դավաճանության, թշնամանքի կամ նույնիսկ ազգային անվտանգության սպառնալիքի դրսևորում։ Հասարակության մեջ արմատավորվել է կասկածամտություն, փոխադարձ անվստահություն, փոխադարձ խոր ատելություն, և մարդկանց համար ավելի հեշտ է դառնում մեկին «թշնամի» կամ «դավաճան» անվանել, քան փորձել հասկանալ, քննարկել կամ շարունակել երկխոսությունը։

Արցախյան երկրորդ պատերազմից հետո այս պառակտման ալիքը նոր որակ ստացավ։ Բաժանումն սկսեց տարածվել ոչ միայն պատերազմի արդյունքների ընկալման վրա, այլ նաև տարաբնույթ այլ հարցերի շուրջ, որոնք խոր էմոցիոնալ բեռով են լցված, որովհետև յուրաքանչյուրի ընտրությունը կամ դիրքորոշումը հանրային դիսկուրսում շատ հաճախ ընդունվում է ոչ թե փաստարկված քննարկման, այլ զգայական շերտերի ազդեցությամբ։ Այս իրավիճակում իշխանություններն իրենց վարքագծով ոչ միայն խաթարեցին հանրային միասնության օրակարգի ձևավորման նախադրյալները, այլև նոր ջանքեր ներդրեցին պառակտման խորացման ուղղությամբ՝ քաղաքական լեգիտիմության պահպանման, ընդդիմադիրների վարկաբեկման, ազգային ինստիտուտների արժեզրկման և հանրային դիսկուրսը մանիպուլ յացիայի ենթարկելու միջոցով։ Ավելի արմատացան տարաձայնությունները հասարակական կյանքի բոլոր մակարդակներում. բաժանվեց անգամ համայնքը, ընտանիքը, բարեկամների և ընկերների միջև առաջացան անթաքույց թշնամության դրսևորումներ, իսկ առօրյա հարաբերություններում բացահայտ դրսևորվեց անվստահությունն ու ներքին օտարումը։

Եկեղեցին, որը դարեր շարունակ եղել է հայ ազգի հոգևոր, մշակութային և հանրային համախմբման առանցքային ինստիտուտ, նույնպես հայտնվեց այս պառակտման դաշտում։ Եթե նախկինում Եկեղեցին ընկալվում էր որպես հավատի, ազգային ինքնության, բարոյականության և համախմբման խորհրդանիշ, ապա այսօր այն դարձել է քաղաքական պայքարի, ազդեցության ու ճնշման թատերաբեմ։ Եկեղեցու ներսում պառակտման ձգտումներն ու որոշակի խմբերի պայքարն իրենց դիրքերը ամրապնդելու համար, ներքին հակասությունների բացահայտումը, հոգևորականների պիտակավորումները, վարկաբեկման փորձերը, անգամ իրավական հետապնդումները ցույց են տալիս, որ ազգային հոգևոր կենտրոնն այլևս զերծ չէ հանրային պառակտման համընդհանուր դինամիկայից։ Եկեղեցու ներսում պառակտման խորացումը ոչ միայն թուլացնում է ինստիտուտի հեղինակությունը, այլև ստեղծում է վտանգավոր նախադեպ՝ հավատի և ազգային ինքնության վերջին հենասյունն անգամ վերածելով հակադրության դաշտի։

Այս աղետալի միջավայրում ատելությունն ու թշնամանքը դառնում են հանրային մթնոլորտի, ինչպես նաև ինքնության ձևավորման մեխանիզմ։ Մարդիկ սկսում են իրենց ինքնությունը կառուցել ոչ թե համախմբող, այլ հակադրվող հենքի վրա։ Ինքնության այսպիսի մոդելը վտանգավոր է, քանի որ այն վիժեցնում է ազգային համերաշխության և հասարակական վստահության այն համակարգը, որի վրա դարեր շարունակ հենվել է հայությունը։ Երբ հասարակական դիսկուրսը հիմնված է այդքան բացահայտ ատելության խոսքի, պառակտման և պիտակավորման վրա, ազգային հոգևոր կյանքը կորցնում է իր համախմբող, միավորող ներուժը, իսկ հանրային կապերը դառնում են անընդհատ լարումների և բախումների աղբյուր։

Թշնամանքի գերակայությունը ոչ միայն խաթարում է հասարակության հոգևոր հիմքերը, այլև շղթայական ռեակցիայով տարածվում է կրթության, մշակույթի և նույնիսկ տնտեսության վրա։ Հասարակությունը դադարում է լինել միասնական, ընդհանուր նպատակի, երազանքի կրող, այլ վերածվում է մասնատված խմբերի, որոնք միմյանց նկատմամբ դրսևորում են անվստահություն, անագոնիզմ և հակոտնյա մոտեցումներ։ Այս տևական պառակտման պայմաններում հատկապես տուժում է երիտասարդությունը, որը սոցիալական ցանցերի ազդեցության ներքո ձևավորում է ոչ թե ազգային, այլ խմբային ինքնություն, որը միշտ հակադրություններ է փնտրում հանրային ու քաղաքական դաշտում։

Մյուս կողմից էլ՝ հասարակության մեջ տարածված անհանդուրժողականությունը, անտարբերությունը և թշնամանքը դառնում են ապագայի նկատմամբ հուսահատության, արտագաղթի և սեփական արժեքների նկատմամբ անվստահության պատճառ։ Իսկ թշնամանքի գերակայությունն ինքնին վերածվել է ինքնաբազմացվող երևույթի, որը ինքն իրեն սնուցում է՝ նորանոր հիմնավորումներ ու պատճառներ ստեղծելով։ Հասարակությունն այս պայմաններում կորցնում է իր դիմադրողականությունը ցանկացած արտաքին և ներքին մարտահրավերի հանդեպ, որովհետև չի կարողանում ձևավորել այն արժեքային հիմքերը, որոնք անհրաժեշտ են պետության ամրացման, զարգացման և ապագայի երաշխավորման համար։ Ավելին, պառակտված հասարակությունը դառնում է ավելի խոցելի արտաքին ազդեցությունների, քարոզչության, միջամտությունների և մանիպուլ յացիաների հանդեպ։ Ոչ մի ազգային ինստիտուտ, լինի Եկեղեցին, դպրոցը, բանակը, մշակութային կամ գիտական հաստատությունները, չի կարող արդյունավետ գործել պառակտված հանրության պայմաններում, որտեղ ցանկացած նախաձեռնություն կամ կարծիք ընկալվում է որպես «կողմ կամ դեմ լինել», իսկ հանրային երկխոսությունը ոչ միայն բովանդակազուրկ է, այլև հիմնված է փոխադարձ մեղադրանքների ու վիրավորանքների վրա։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստանի իշխանությունը քաղաքական ընդդիմադիրների նկատմամբ կալանքը դարձրել է պատժիչ գործիք, իսկ մահերը կալանավայրերում արդեն վտանգավոր միտում են արձանագրում. ԿոստանյանԵրբ քաղաքական կամ ընդդիմադիր գործիչ է մահանում պատիժը կրելու ընթացքում, իրավական, քաղաքական և հասարակական արձագանքը պետք է լինի խիստ կազմակերպված. ԿամենդատյանԱրսեն Գևորգյանի մահը ՔՊ-ական չարդարադատության հետևանքն է. Մամիկոն ԱսլանյանԱնկախության հռչակագրից հրաժարվելը դուռ է բացում ՀՀ վերջնական... Ավետիք ՉալաբյանԱյսօր` ժամը 11:00-ին, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ակցիա կիրականացնի Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմացՊորտուգալիան պատրաստվում է «Չարլզ» փոթորիկին. հայտարարվել է եղանակային վտանգի ամենաբարձր մակարդակԱրտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ումՁյան պատճառով 22 ճանապարհ է փակվել ԹուրքիայումԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի նոյեմբերի 11-ին, 13-ին, 17-ին, 18-ին, 19-ին և 20-ինՀեգսեթը մամուլի ասուլիս է անցկացրել՝ անդրադառնալով իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությանըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին «Audi»-ն բшխվել է երկաթե արգելապատնեշներինԻրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին տեղեկություններըՄոսկվա-Երևան տոմսերը ռեկորդային ցածր գնով․ ի՞նչ արժեն այս պահինԳլխակեր բարքերով երկրի համար ով պետք է պատասխան տա․ Էդմոն ՄարուքյանIDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ9 ամսում Վրաստանից արտաքսվել է 3170 օտարերկրացիԳևորգ Ղազարյանը՝ ՀՖՖ նախագահի թեկնածուՓարաքարում տան տանիքում բռնկված հրդեհը մեկուսացվել է. պայթյունի վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանըԱՄՆ-ի ափերի մոտ ռուսական վառելիքով բեռնված երրորդ լցանավը փոխել է ուղղությունըԱրտառոց դեպք՝ Էջմիածնում, Երևանի քոլեջի ուսանողուհին հարվածել է Էջմիածնի 2-րդ դպրոցի աշակերտուհունԱյսօր մահացել է ապօրինի կալանավորված Արսեն Գևորգյանը․ Խորին ցավակցություն եմ հայտնում Արսենի ընտանիքին․ Դավիթ ՂազինյանՄիայն թույլ իշխանությունն է կալանքը դարձնում պատժելու միջոց. Հայկ ՖարմանյանԹրամփը մտադիր է Ռուսաստանի և Չինաստանի հետ քննարկել միջուկային զենքը․ ՌուբիոՀայաստանում պետք է վերականգնվեն մարդու իրավունքները և վերահաստատվի ժողովրդավարությունը․ Տիգրան Աբրահամյան«Գանձակ Կաթ» ապրանքանիշի Լոռի պանիրը կրկին կարտադրվիԸնդդիմադիր գործիչներին չեզոքացնելու համար իշխանությունները հնարում են շինծու մեղադրանքներ. Ավետիք ՉալաբյանՄեր ժողովրդի մեծագույն խնդիրներից է հիփոթեքային վարկի տոկոսների բարձր լինելը. Հրայր ԿամենդատյանԿրթական համակագի առաջնային գործառույթն է ձևավորել ազգային արժեքներ կրող քաղաքացիներ. Ատոմ ՄխիթարյանՓաշինյանի կառավարումը միայն զոհեր է տալիս. Հարություն Մնացականյան Արսենը համայնքը սիրող, վառ ու խոստումնալից գործիչ էր. նա սիրված էր իր համայնքում և մեծ ծրագրեր ուներ. Գոհար ՂումաշյանՔաղբանտարկյալ Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատուն ՔՊ-ն է. Հասմիկ ԵնգոյանTeam-ի արդեն 500-րդ աշխատակիցն է արժանացել արտերկրյա ճամփորդության. գլխավոր մրցանակակիրն ավտոմեքենա է ստացելԱզգային օրակարգի շուրջ համախմբված ուժերի համատեղ հայտարարությունը35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար Նիկոլի զոմբիների բանակը լրացվելու է եվրոգեյերով. Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորություններըԳագիկ Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհրդի հայտարարությունըԳլխակեր ռեժիմը այս մարդուն բանտարկել էր քաղաքական նպատակով. Ռուբեն Մելիքյան 25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը Կուսակցությունները պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները և ապահովել արդարադատություն Արդարությո՛ւն Արսեն Գևորգյանի համար. Ուժեղ Հայաստան Արսեն Գևորգյանի հետ տեղի ունեցածի թիվ մեկ պատասխանատուն գործող իշխանությունն է՝ վերից վար․ Մարիաննա ՂահրամանյանԿալանքը՝ որպես պատժի գործիք դարձրած Նիկոլի հերթական զոհը. Մենուա ՍողոմոնյանՑնցված եմ Արսեն Գևորգյանի մահվան լուրից․ մեղավորները պետք է պատասխան տան․ Ավետիք Չալաբյան Դուք տրորում եք անմեղության կանխավարկածը մարդկանց ճակատագրերի գնով․ Արամ Վարդևանյան ԶՊՄԿ-ի շնորհավորական ուղերձը՝ հաշվապահների օրվա կապակցությամբՔրեակատարողական հիմնարկում գտնվող Արսեն Գևորգյանի մահվան իրավական և բարոյական ամբողջ պատասխանատվությունը կրում է իշխող վարչախումբը. ՀԱՅԱՔՎԵԱյսօրվա իշխանությունը Հայաստանի համար միայն խնդիրներ ու ռիսկեր է ստեղծում. Արմեն Մանվելյան Ինչպես «Լենինական» երշիկը հասավ Կրեմլ ու վերադարձավ մեր օրերՄեր պայքարը միշտ եղել է հանուն հայի և Հայաստանի, և այսօր էլ է այդպես. Արսեն Գրիգորյան
Ամենադիտված