Մարիամ Մելիքյանի 26-ամյակի անակնկալներն ու ամուսնու նվերը
LifeBRAVO / Մարիամ Մելիքյանը երեկ դարձել է 26 տարեկան: Այս շրջանում Ստամբուլում բնակվող դերասանուհին ծննդյան խնջույքը կազմակերպել է տեղի ռեստորանային համալիրներից մեկում՝ լուսանկարները տրամադրելով BRAVO.am-ին, նաեւ պատմել է, որ սկսել է տոնել մեկ օր շուտ:
Մարիամ Մելիքյանի 26-ամյակին
«Մեր ընկերներից շատերը երկուշաբթի աշխատանքի էին եւ չէին կարողանա ներկա գտնվել տարեդարձիս, որոշեցինք կիրակի երեկոյան նշել: Գեղեցիկ երեկույթին ներկա էին միայն ամենամտերիմները՝ ընտանիքիս անդամները, մեր քավորի ընտանիքը, ընկերուհիներս եւ մեր բարեկամները»,-ասել է նա:
Դերասանուհուն ամուսինը ոսկյա զարդ է նվիրել.«Ծննդյանս օրն ամբողջովին նրան եմ տրամադրել: Խնդրել էր պատրաստվել, որ միասին դուրս գանք տնից. ռոմանտիկ ընթրիք էր կազմակերպել, եւ հրաշալի ժամանակ անցկացրինք»:
շարունակությունը՝ կայքում