Սեյրան Օհանյանի անսպասելի վերադարձը
ՔաղաքականությունԼՐԱԳԻՐ / Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը tert.am-ի հետ զրույցում հաստատել է տեղեկությունը, որ Սեյրան Օհանյանը Ռուսաստանից վերադարձել է Հայաստան: Չվերադառնալու մտադրության մասին հարցին ի պատասխան Ռուզաննա Խաչատրյանն ասել է, թե Սեյրան Օհանյանը երկար տարիներ եղել է Հայաստանի ռազմա-քաղաքական պատասխանատուներից մեկը եւ երբեւէ չի դադարի լինելուց:
Միաժամանակ, Ռուզաննա Խաչատրյանն ասել է, թե չի պատասխանի Օհանյանի փոխարեն, սակայն նշել է, որ նա մտահոգ է պետության ապագայով եւ միաժամանակ «նորմալ, մարդկային հարաբերություններ ունի բոլոր կուսակցությունների, երկրի բոլոր կարևոր պաշտոններում գտնվող անձանց հետ: Այ սա կարող եմ հաստատ ասել: Բոլորը բոլորի հետ շփվում են, անկախ նրանից, թե ինչպիսի կարծիքներ ունեն ապագայի (երկրի կառավարման ձևի) վերաբերյալ: Եվ երբևիցե չեմ կարծում, որ այդ հարաբերությունները թշնամական կլինեն», հայտարարել է Ռուզաննա Խաչատրյանը:
Հայտարարությունն ուշագրավ է թե ինքնին, թե նաեւ այն պատճառով, որ այն հնչում է Ռուզաննա Խաչատրյանի կողմից: Բանն այն է, որ դեռեւս խորհրդարանի ընտրության քարոզարշավի ավարտին Ռուզաննա Խաչատրյանը, մասնակցելով ՕՐՕ դաշինքի եզրափակիչ հանրահավաքին, կոշտ հայտարարություն արեց իշխանության հասցեին, ասելով, թե իշխանությունը չի կանգնում անգամ ընտանիքներին վարկաբեկելու առաջ: Սեյրան Օհանյանի կինը հայտարարեց, եւ կրկնեց նաեւ խորհրդարանի ընտրության քվեարկության օրը, որ առաջիկայում ասուլիս կտա եւ կհայտարարի, թե հատկապես ում նկատի ունի իշխանության մեջ:
շարունակությունը՝ կայքում