Գյումրի ժամանող 25 գեղեցկուհիներն ու վարչապետի ասած «ֆանտաստիկ» փողոցները
ՀասարակությունԱՌԱՎՈՏ / «ՄԻՍՍ ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթի եզրափակիչ փուլը տեղի է ունենալու Հայաստանում, ավելի կոնկրետ մայրաքաղաքի «Փարավոն» ժամանցի համալիրում։ Մրցույթին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանելու ԱՊՀ անդամ երկրների 18-25 տարեկան 20-25 գեղեցկուհիներ, որոնք իրենց երկրներում կայացած գեղեցկության մրցույթներում հաղթող են ճանաչվել։ Հետաքրքիրն այն է, որ գեղեցկուհիները վայրէջք են կատարելու ոչ թե «Զվարթնոց», այլ Գյումրու «Շիրակ» օդանավակայանում՝ շրջելով Հայաստանի մշակութային մայրաքաղաքի պատմական կենտրոնով։ Այս մասին տեղեկանում ենք մեզ ուղարկված մամլո հաղորդագրությունից, որտեղ գրված է․«ՄԻՍՍ ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթի մասնակիցները և հատուկ միջոցառմանը ներկա գտնվելու ու լուսաբանելու համար Հայաստան ժամանող հյուրերը մեր երկրում կլինեն մայիսի 25-ին ժամը 20:00-ին: Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում, որտեղ էլ հենց ժամանելու են գեղեցկուհիներն ու հյուրերը, Գյումրու քաղաքապետարանի աջակցությամբ նախատեսվում է կազմակերպել դիմավորման պաշտոնական արարողություն: Այնուհետև հյուրերը կշրջեն Հայաստանի ամենագեղեցիկ քաղաքներից մեկի տեսարժան վայրերով: Նշենք, որ կազմակերպիչները նպատակային են համարել հյուրերի այցը սկսել պատմական Գյումրիում շրջագայությամբ` շեղվելով դասական տարբերակից («Զվարթնոց» օդանավակայան), որպեսզի միջոցառման մասնակիցներին ու հյուրերին ավելի մոտիկից ծանոթացնեն մեր պատմական հայրենիքի ու նրա հարուստ մշակութային ժառանգության հետ: Հիշեցնենք, որ Երևանում հունիսի 6-ին «Փարավոն» ժամանցի համալիրում կկայանա «ՄԻՍՍ ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթի եզրափակիչը:
շարունակությունը՝ կայքում