Հայերեն

Թվային միջավայրում անձնական տվյալների պաշտպանության «խրամատը». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գաղտնիք չէ, որ այսօր թվային աշխարհում գրեթե յուրաքանչյուր գործողություն՝ սկսած սոցիալական ցանցերում հրապարակումներից, առցանց գնումներից, բանկային գործարքներից մինչև առողջապահական կամ կրթական ծառայությունների օգտագործում, ուղեկցվում է անձնական տվյալների մշակումով և թվային հետքով։ Այս տվյալները ներառում են ոչ միայն անուն-ազգանուն, ծննդյան տարեթիվ, հասցե կամ հեռախոսահամար, այլև շատ ավելի զգայուն տեղեկատվություն՝ առողջության վիճակ, ֆինանսական տվյալներ, սոցիալական կապեր, ինտելեկտուալ նախասիրություններ, տեղորոշում, կենսաչափական ինֆորմացիա, անգամ առցանց վարքագիծ և մտավոր գործունեության առանձնահատկություններ։ Այս տպավորիչ ծավալները՝ հաճախ անհայտ աղբյուրներով հավաքագրված և տարբեր կառույցների միջև փոխանակվող, ստեղծում են վերահսկման և շահագործման անսահմանափակ հնարավորություններ՝ ինչպես բիզնեսի, այնպես էլ պետության, երբեմն նաև կիբերհանցագործների և այլ չարամիտ խմբերի համար։

Այս պայմաններում անձնական տվյալների պաշտպանությունը դառնում է ոչ միայն իրավունք, այլև պարտավորություն։ Անհատը պետք է կարողանա ինքնուրույն վերահսկել սեփական կյանքի թվային հետագիծը, որոշել՝ ով, ինչ նպատակով և որքան ժամանակ կարող է իր տվյալները օգտագործել։ Որպես կանոն՝ հասարակության մեծ մասը մեծապես թերագնահատում է այս խնդրի լրջությունը՝ հաճախ չիմանալով, թե ինչպիսի տվյալներ են հավաքագրվում, ինչպես են դրանք մշակվում, և ինչ ռիսկեր են առաջանում դրանց արտահոսքի, չարաշահման կամ անօրինական օգտագործման դեպքում։

Տեխնոլոգիական առաջընթացի պայմաններում տվյալների պաշտպանությունը բախվում է մի շարք կառուցվածքային մարտահրավերների։ Նախ՝ տվյալների հավաքագրումն ու օգտագործումը դարձել են տնտեսական զարգացման հիմնական շարժիչներից մեկը։ Համաշխարհային ՏՏ հսկաները, սոցիալական ցանցերը, բանկերը, ապահովագրական ընկերությունները, առողջապահական հաստատությունները ձգտում են առավել մանրամասն և համապարփակ պատկեր ստանալ իրենց հաճախորդների, օգտվողների կամ քաղաքացիների մասին՝ դրա հիման վրա տրամադրելով անհատականացված ծառայություններ, գովազդներ, շահավետ առաջարկներ։ Սակայն տվյալների նման շահագործումը հաճախ անցնում է վերահսկողության սահմանները՝ հանգեցնելով մարդու անձնական կյանքի անխուսափելի մոնիթորինգի, հոգեբանական մանիպուլ յացիաների և նույնիսկ ինքնության գողության կամ ֆինանսական վնասների։

Չնայած տվյալների հավաքագրումը հաճախ ներկայացվում է որպես ազգային անվտանգության ապահովման, հանցավորության կանխարգելման, հանրային առողջապահության կամ սոցիալական աջակցության արդյունավետ միջոց, բայց առանց հստակ իրավական և էթիկական սահմանների սա կարող է հանգեցնել մարդու իրավունքների խախտման, անձնական կյանք ներխուժելուն և ազատությունների սահմանափակման։ Ներկայիս տեխնոլոգիական աշխարհում, երբ արհեստական բանականությունը կարող է վերլուծել անհատի վարքագիծն ու կանխատեսել գործողությունները, վարչական կամ մասնավոր կառույցների կողմից տվյալների չարաշահումն արդեն վերածվում է համաշխարհային կարգի խնդիրների։

Բացի այդ, պետությունների ձեռքում մեծ քանակությամբ տվյալների կուտակումն ու վերլուծությունը կարող է վերածվել սոցիալական վերահսկողության գործիքի։ Ըստ այդմ, անձնական տվյալները կարող են կիրառվել հենց մարդկանց դեմ՝ հատկապես այն դեպքում, երբ նրանք ընդդիմադիր են։ Ու հենց այսպիսի իրավիճակ ունենք այսօր Հայաստանում, երբ իշխանության կողմից ընդդիմության ներկայացուցիչները թիրախավորվում են նմանատիպ գործելակերպով։

Անձնական տվյալների պաշտպանության հարցում մեծ դեր ունի նաև միջազգային գործոնը։ Տարբեր պետություններ անձնական տվյալների պաշտպանության տարբեր ստանդարտներ ու մոտեցումներ են որդեգրում՝ սկսած Եվրոպական միության չափազանց խիստ և մանրամասն կանոնակարգերից, մինչև այնպիսի երկրներ, որտեղ տվյալների պաշտպանության համակարգերը կա՛մ բացակայում են, կա՛մ խիստ թերի են։ Այս առումով հատկապես խոցելի են փոքր երկրները, որտեղ իրավական համակարգը թերի է, հանրության իրազեկվածությունը՝ ցածր, իսկ պետական կառույցները հաճախ չեն հասցնում համընթաց զարգանալ տեխնոլոգիական առաջընթացին։

Հայաստանի դեպքում ևս, չնայած օրենսդրական որոշ նախաձեռնություններին, անձնական տվյալների պաշտպանության ոլորտում առկա են մի շարք բացեր՝ ինչպես իրավական հարթությունում, այնպես էլ հասարակության իրազեկվածության և տեխնիկական միջոցների մասով։ Արդյունքում, տվյալների արտահոսքի, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ու տեխնոլոգիական հսկաների կողմից տվյալների չարաշահման վտանգն ավելի քան իրական է։ Մյուս կողմից էլ՝ սրան գումարվում է կիբերհարձակումների վտանգը, որի արդյունքում կարող են շահագործվել քաղաքացիների անձնական տվյալները։

Այս խնդիրների լուծման համար անհրաժեշտ է համակարգային մոտեցում, որտեղ ներգրավված կլինեն պետությունը, մասնավոր հատվածը, քաղաքացիական հասարակությունը և յուրաքանչյուր անհատ։ Նախ՝ անհրաժեշտ է մշտապես թարմացնել և արդյունավետ կիրառել անձնական տվյալների պաշտպանության օրենսդրությունը՝ ապահովելով իրապես անկախ վերահսկող մարմնի գործունեություն, խստորեն սահմանելով տվյալների հավաքագրման, մշակման, պահպանման և փոխանցման կարգ, ինչպես նաև խախտումների համար նախատեսելով խիստ պատասխանատվություն։

Մեկ այլ կարևոր ուղղություն է հանրային իրազեկման մակարդակի բարձրացումը. քաղաքացիները պետք է հասկանան, որ յուրաքանչյուր իրենց տված կամ հրապարակած տվյալ կարող է օգտագործվել տարբեր նպատակներով, և որ իրենք իրավունք ունեն իմանալ, թե ով, ինչ նպատակով և ինչպես է իրենց տվյալները մշակում, ինչպես նաև պահանջել տվյալների հեռացում, շտկում կամ սահմանափակում։

Պետության և մասնավոր հատվածի, այդ թվում՝ բանկերի, ապահովագրական ընկերությունների, այլ ծառայությունների անելիքներն, իհարկե, ահռելի են, սակայն նաև պետք է հաշվի առնել, որ անհատն ինքն է պատասխանատու սեփական տվյալների անվտանգության համար։ Ուստի, պետք է ուշադիր լինել՝ ինչպիսի տեղեկատվություն է հրապարակվում, ինչ կայքերում ու ծառայություններում են դրանք նշվում, արդյոք վստահելի են այդ հարթակները, ինչպիսի գաղտնաբառեր են օգտագործվում, արդյոք ակտիվ են երկշերտ նույնականացման գործիքները։ Հարկավոր է գիտակցել, որ այսօր տվյալների անվտանգությունը ոչ միայն տեխնիկական միջոցների, այլև անձնական վարքագծի և ինքնագիտակցության խնդիր է։ Այս համատեքստում կարևոր է այն ըմբռնումը, որ անձնական տվյալների պաշտպանությունը հասարակության համար ուղղակի ժամանակի հրամայական է, որը որոշում է ոչ միայն անհատի, այլև ամբողջ ազգի ինքնության, ազատության և արժանապատվության սահմանները։ Յուրաքանչյուր չպաշտպանված տվյալ կարող է վերածվել պոտենցիալ զենքի՝ օգտագործվելով թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, թե՛ հանցավոր նպատակներով։ Այս համատեքստում տվյալների պաշտպանության խնդրի անտեսումը կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների՝ սկսած անհատ քաղաքացու իրավունքների խախտումից մինչև պետության ինքնիշխանության նկատմամբ սպառնալիք։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում    

Երբ քաղաքական կամ ընդդիմադիր գործիչ է մահանում պատիժը կրելու ընթացքում, իրավական, քաղաքական և հասարակական արձագանքը պետք է լինի խիստ կազմակերպված. ԿամենդատյանԱրսեն Գևորգյանի մահը ՔՊ-ական չարդարադատության հետևանքն է. Մամիկոն ԱսլանյանԱնկախության հռչակագրից հրաժարվելը դուռ է բացում ՀՀ վերջնական... Ավետիք ՉալաբյանԱյսօր` ժամը 11:00-ին, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ակցիա կիրականացնի Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմացՊորտուգալիան պատրաստվում է «Չարլզ» փոթորիկին. հայտարարվել է եղանակային վտանգի ամենաբարձր մակարդակԱրտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ումՁյան պատճառով 22 ճանապարհ է փակվել ԹուրքիայումԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի նոյեմբերի 11-ին, 13-ին, 17-ին, 18-ին, 19-ին և 20-ինՀեգսեթը մամուլի ասուլիս է անցկացրել՝ անդրադառնալով իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությանըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին «Audi»-ն բшխվել է երկաթե արգելապատնեշներինԻրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին տեղեկություններըՄոսկվա-Երևան տոմսերը ռեկորդային ցածր գնով․ ի՞նչ արժեն այս պահինԳլխակեր բարքերով երկրի համար ով պետք է պատասխան տա․ Էդմոն ՄարուքյանIDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ9 ամսում Վրաստանից արտաքսվել է 3170 օտարերկրացիԳևորգ Ղազարյանը՝ ՀՖՖ նախագահի թեկնածուՓարաքարում տան տանիքում բռնկված հրդեհը մեկուսացվել է. պայթյունի վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանըԱՄՆ-ի ափերի մոտ ռուսական վառելիքով բեռնված երրորդ լցանավը փոխել է ուղղությունըԱրտառոց դեպք՝ Էջմիածնում, Երևանի քոլեջի ուսանողուհին հարվածել է Էջմիածնի 2-րդ դպրոցի աշակերտուհունԱյսօր մահացել է ապօրինի կալանավորված Արսեն Գևորգյանը․ Խորին ցավակցություն եմ հայտնում Արսենի ընտանիքին․ Դավիթ ՂազինյանՄիայն թույլ իշխանությունն է կալանքը դարձնում պատժելու միջոց. Հայկ ՖարմանյանԹրամփը մտադիր է Ռուսաստանի և Չինաստանի հետ քննարկել միջուկային զենքը․ ՌուբիոՀայաստանում պետք է վերականգնվեն մարդու իրավունքները և վերահաստատվի ժողովրդավարությունը․ Տիգրան Աբրահամյան«Գանձակ Կաթ» ապրանքանիշի Լոռի պանիրը կրկին կարտադրվիԸնդդիմադիր գործիչներին չեզոքացնելու համար իշխանությունները հնարում են շինծու մեղադրանքներ. Ավետիք ՉալաբյանՄեր ժողովրդի մեծագույն խնդիրներից է հիփոթեքային վարկի տոկոսների բարձր լինելը. Հրայր ԿամենդատյանԿրթական համակագի առաջնային գործառույթն է ձևավորել ազգային արժեքներ կրող քաղաքացիներ. Ատոմ ՄխիթարյանՓաշինյանի կառավարումը միայն զոհեր է տալիս. Հարություն Մնացականյան Արսենը համայնքը սիրող, վառ ու խոստումնալից գործիչ էր. նա սիրված էր իր համայնքում և մեծ ծրագրեր ուներ. Գոհար ՂումաշյանՔաղբանտարկյալ Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատուն ՔՊ-ն է. Հասմիկ ԵնգոյանTeam-ի արդեն 500-րդ աշխատակիցն է արժանացել արտերկրյա ճամփորդության. գլխավոր մրցանակակիրն ավտոմեքենա է ստացելԱզգային օրակարգի շուրջ համախմբված ուժերի համատեղ հայտարարությունը35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար Նիկոլի զոմբիների բանակը լրացվելու է եվրոգեյերով. Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորություններըԳագիկ Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհրդի հայտարարությունըԳլխակեր ռեժիմը այս մարդուն բանտարկել էր քաղաքական նպատակով. Ռուբեն Մելիքյան 25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը Կուսակցությունները պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները և ապահովել արդարադատություն Արդարությո՛ւն Արսեն Գևորգյանի համար. Ուժեղ Հայաստան Արսեն Գևորգյանի հետ տեղի ունեցածի թիվ մեկ պատասխանատուն գործող իշխանությունն է՝ վերից վար․ Մարիաննա ՂահրամանյանԿալանքը՝ որպես պատժի գործիք դարձրած Նիկոլի հերթական զոհը. Մենուա ՍողոմոնյանՑնցված եմ Արսեն Գևորգյանի մահվան լուրից․ մեղավորները պետք է պատասխան տան․ Ավետիք Չալաբյան Դուք տրորում եք անմեղության կանխավարկածը մարդկանց ճակատագրերի գնով․ Արամ Վարդևանյան ԶՊՄԿ-ի շնորհավորական ուղերձը՝ հաշվապահների օրվա կապակցությամբՔրեակատարողական հիմնարկում գտնվող Արսեն Գևորգյանի մահվան իրավական և բարոյական ամբողջ պատասխանատվությունը կրում է իշխող վարչախումբը. ՀԱՅԱՔՎԵԱյսօրվա իշխանությունը Հայաստանի համար միայն խնդիրներ ու ռիսկեր է ստեղծում. Արմեն Մանվելյան Ինչպես «Լենինական» երշիկը հասավ Կրեմլ ու վերադարձավ մեր օրերՄեր պայքարը միշտ եղել է հանուն հայի և Հայաստանի, և այսօր էլ է այդպես. Արսեն ԳրիգորյանՊետք է քրգործ հարուցվի և քննություն իրականացվի. «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը` ՍԴ նախագահի ընտրության արդյունքների մասին
Ամենադիտված