Հայերեն


Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմը ողջունել է ԵԽ պատգամավոր Նաչո Ամորի հայտարարությունը

Քաղաքականություն
Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի պաշտպանության թիմը հայտարարություն է տարածել, անդրադառնալով Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Նաչո Սանչես Ամորիի հնչեցրած հայտարարությանը։ Iravaban.net-ը տեղեկանում է Սամվել Կարապետյանի էջում տեղադրված հայտարարությունից։
 
«Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը ողջունում է սույն թվականի հոկտեմբերի 28-ին, Եվրանեսթ խորհրդարանի խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նստաշրջանի ընթացքում քաղաքական, մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերի հանձնաժողովի երևանյան նիստում Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Նաչո Սանչես Ամորիի հնչեցրած այն հայտարարությունները, որոնք ընդգծում են ժողովրդավարության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության անհրաժեշտությունը և խախտումները Հայաստանում:

Խոսքի ազատությունը, խաղաղ հավաքների իրավունքը և քաղաքական բազմակարծությունը ժողովրդավարության հիմնասյուներն են և չեն կարող սահմանափակվել քրեական հետապնդումների, իշխանության չարաշահման կամ ընտրովի արդարադատության միջոցով:

Եվրոպացի գործընկերների ուշադրությանն ենք հրավիրում ազգային բարերար Սամվել Կարապետյանի շարունակական ակնհայտ հակաիրավական կալանքի վրա, ով արդեն ավելի քան 130 օր գտնվում է ապօրինի ազատազրկման մեջ՝ միջին ծանրության հանցագործության աբսուրդային մեղադրանքով, առանց արդար դատավարության և թափանցիկ իրավական երաշխիքների ապահովման։

Նույն մտահոգությունը վերաբերում է նաև «Մեր ձևով» շարժման ներկայացուցիչ, փաստաբան Ռուբեն Մխիթարյանի՝ Գյումրիում իրականացված ապօրինի ձերբակալությանը և դրան հաջորդած կալանքին, որոնք վկայում են ակնհայտ քաղաքական շարժառիթներով պայմանավորված քրեական հետապնդումների վտանգավոր միտման մասին։

Ցնցող բնույթ է կրում նաև նախկինում երբևէ չարատավորված երեք հանրային հեղինակություն վայելող Սրբազանների տևական և անհիմն կալանքները:

Այսպիսի գործողությունները հակասում են Հայաստանի Հանրապետության՝ միջազգային համընդհանուր բնույթ կրող պարտավորություններին՝ մասնավորապես արդար դատավարության իրավունքի (ՄԻԵԿ 6-րդ հոդված), ազատության և անձնական անձեռնմխելիության (ՄԻԵԿ 5-րդ հոդված), ինչպես նաև արտահայտվելու և հավաքների ազատության (ՄԻԵԿ 10-րդ և 11-րդ հոդվածներ) ոլորտներում։

Իրական եվրոպական ինտեգրումը սկսվում է ոչ թե Բրյուսելում, այլ հենց այստեղ՝ Հայաստանում, որտեղ պետք է ապահովվի յուրաքանչյուր քաղաքացու խոսքի ազատությունը, արժանապատվությունը և իրավունքների պաշտպանությունը»,- նշված է հայտարարության մեջ։
ՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿRate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ումՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՓաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա Կոստանյան
Ամենադիտված