Չինաստանը հաստատել է «TikTok» հավելվածն ամերիկացի ներդրողներին փոխանցելը
ԱմենաընթերցվածՉինաստանը հաստատել է չինական «ByteDance» ընկերությանը պատկանող «TikTok» հավելվածի իրավունքները ամերիկացի ներդրողներին փոխանցելու համաձայնագիրը։ Այս մասին «Fox Business»-ի եթերում հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի միջև հանդիպումից հետո, հաղորդում Reuters-ը։
«Կուալա Լումպուրում մենք վերջնականապես համաձայնեցրինք «TikTok»-ի հետ կապված համաձայնագիրը՝ Չինաստանի կողմից հաստատման առումով։ Ես ակնկալում եմ, որ գործընթացը առաջ կշարժվի առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում, և մենք վերջապես կտեսնենք այս հարցի լուծումը», - ասել է Բեսենթը։