Իշխանության խայտառակ ազդեցությունը հասարակության վրա
ՔաղաքականությունShame.am-ը գրում է․
Իշխանության համար «Սասնա Ծռեր»-ն անակնկալ չէին. գոնե Սերժ Սարգսյանը լավ գիտի, թե ինչ է նշանակում «ԱՍԱԼԱ», «Հըզբոլլահ», Բեյրութ և նմանատիպ բաները: Ժիրայր Սեֆիլյանին պարբերաբար փակում էին` պրոֆիլակտիկայի նկատառումներով: Բայց, այնուամենայնիվ, փորձանքը չկանխվեց՝ Սեֆիլյանն իր գործն արեց: Իսկ անակնկալ եղավ հանրության արձագանքը և վերաբերմունքը ահաբեկչական գործողությանը:
Միանշանակ կարելի է ասել, որ ոչ ոք ղեկավարությունում չէր պատկերացնում, որ հասարակության շարքերում ահաբեկչական գործողությունը կարող է աջակցություն ստանալ: Եվ հիմա, հավանաբար, զարմացած են, մտածում են, թե` լավ, ինչքան էլ մեզ չսիրեն, մի՞թե պիտի ահաբեկիչներին սատարեն: Եվ այս կապակցությամբ պետք է ասել, որ հայ հասարակությունը շատ նման է հայ պետությանն ու հատկապես իշխանությանը. ինչպես իշխանությունը կարող է մի մարդասպան ահաբեկչի իր գլխին նստեցնել և հերոսացնել, այդպես էլ հասարակությունը: Վառ օրինակը քոչարյանական ժամանակների «ազգի հերոս» Վարուժան Կարապետյանն է:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում․