Սերժ Սարգսյանի երկրորդ առերեսումը. երրորդը չի լինի
ՔաղաքականությունԼՐԱԳԻՐ / Եվրամիության արտաքին հարաբերության եւ անվտանգության հարցերի հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին Բրյուսելում Հայաստան-ԵՄ խորհրդի նիստից հետո Հայաստանի արտգործնախարար Նալբանդյանի հետ համատեղ ճեպազրույցում հայտնել էր Հայաստանի հետ հարաբերությունը խորացնելու Եվրամիության պատրաստակամությունը:
Կողմերը հույս էին հայտնել նաեւ, որ աշնանը Բրյուսելում տեղի ունենալիք Արեւելյան գործընկերության Վեհաժողովում Հայաստանն ու ԵՄ-ն կստորագրեն հարաբերության նոր համաձայնագիրը: Բրյուսելում այդ հանդիպումից հետո Երեւան է ժամանել նաեւ Եվրախորհրդարանի պատվիրակությունը, որը Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ հանդիպումներում ամփոփելու է համաձայնագրի շուրջ բանակցության ներկայիս փուլի արդյունքը:
Ինչպես հայտնի է, Հայաստանն ու Եվրամիությունը նախաստորագրել են համաձայնագիրը: Նախաստորագրումը տեղի ունեցավ մարտին, երբ Հայաստանում թափ էր հավաքում նախընտրական քարոզարշավը: Տեղի ունեցավ բավական անաղմուկ եւ համեստ:
շարունակությունը՝ կայքում