Հայերեն

Երբ անձնական կյանքի գաղտնիության իրավունքը բացարձակ պաշտպանված չէ. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ժամանակակից տեխնոլոգիական հեղափոխությունը մարդկության առջև բացել է աննախադեպ հնարավորություններ՝ հաղորդակցության, ինֆորմացիայի փոխանակման, ինքնադրսևորման ու ստեղծագործական ազատության համար, սակայն այդ նույն ժամանակաշրջանը մարդկությանը կանգնեցրել է մեկ այլ խորքային ու համընդհանուր սպառնալիքի առջև, այն է՝ անձնական կյանքի գաղտնիության և մասնավոր կյանքի անձեռնմխելիության աննախադեպ խաթարումը։

Յուրաքանչյուր անձի անքակտելի իրավունքն է ունենալ իր անձնական և ընտանեկան կյանքի, տարածքի անձեռնմխելիություն, ինչպես նաև նամակագրության գաղտնիություն։ Այս սկզբունքը, որ ամրագրված է թե՛ համաշխարհային՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով ու մարդու իրավունքներին վերաբերող այլ փաստաթղթերով, թե՛ ազգային սահմանադրություններով ու օրենսդրությամբ, այսօր ամեն օր դրվում է կասկածի տակ ոչ միայն անհատների անփութությամբ, այլ հատկապես համակարգված, երբեմն էլ միտումնավոր գործողությունների հետևանքով։

Անցած տասնամյակներում անձնական կյանքի գաղտնիության խախտումները հիմնականում դրսևորվում էին բացառիկ դեպքերում՝ օրենքի խախտման, պետական անվտանգության սպառնալիքի կամ դատական որոշման պարագայում, սակայն վերջին տարիներին այդ խախտումները դարձել են ոչ միայն պարբերական, այլև զանգվածային բնույթ են ձեռք բերել։ Այսօր շատերն ամենօրյա ռեժիմով բախվում են այն խնդրին, որ իրենց անձնական տարածքը, ընտանեկան ու մասնավոր հարաբերությունները, նույնիսկ մտքերն ու հույզերը կարող են դառնալ հանրային քննարկման կամ շահարկման առարկա՝ առանց իրենց թույլտվության։

Այս երևույթի առանձնահատկությունը ոչ միայն տվյալների արտահոսքի հաճախականությունն ու ծավալն է, այլև այն, որ անձնական կյանքի խախտումները դարձել են հանրային կյանքի մի մաս, այդ թվում՝ տեղեկատվական հարթակներում, ավելին՝ նույնիսկ քաղաքական պայքարի գործիք։ Առանց թույլտվության մարդկանց կարող են նկարահանել տարբեր վայրերում, ձայնագրել մասնավոր զրույցները, տարածել անձնական նամակագրությունները կամ լուսանկարները՝ հաճախ նպատակային վարկաբեկման կամ ճնշման համար։ Այս ամենն ուղեկցվում է տեղեկատվական հոսքերի արագության ու ծավալային հատկանիշներով, երբ մի տեղեկություն կարող է վայրկյանների ընթացքում հասնել տասնյակ հազարավոր կամ միլիոնավոր մարդկանց, իսկ դրա վերջնարդյունքը կարող է լինել անձի բարոյական, հոգեբանական, սոցիալական և անգամ մասնագիտական վնասը։

Անձնական կյանքի գաղտնիության խախտումը լուրջ մարտահրավեր է ոչ միայն բարոյական տեսանկյունից, այլև քաղաքական և իրավական հարթությունում։ Երբ անձի կյանքի մանրամասները, ընտանեկան հարաբերություններն ու հաղորդակցությունները դառնում են հանրային սեփականություն՝ առանց իրենց համաձայնության, դա ընդամենը մեկ մարդու իրավունքների խախտում չէ։ Դա հարված է ամբողջ հանրության վստահությանը պետության, իրավական համակարգի և, ընդհանուր առմամբ, հասարակության արժեհամակարգի նկատմամբ։ Եթե մարդը չի կարող վստահ լինել, որ իր մասնավոր կյանքը պաշտպանված է՝ անկախ իր դիրքից, պաշտոնից կամ հանրային ճանաչվածությունից, ապա հասարակությունը դադարում է լինել անվտանգ և ազատ։ Այս իրականությունը ստեղծում է անվստահություն ոչ միայն անհատների, այլև ինստիտուտների միջև, խաթարում է հանրային համերաշխությունն ու իրավական պետության հիմքերը։

Այս խնդիրը հատկապես սրվում է այն ժամանակ, երբ անձնական կյանքի գաղտնիության խախտումները դառնում են քաղաքական գործիք։ Տեղեկատվական հարձակումների, մանիպուլ յացիաների, շանտաժի, վարկաբեկման կամ հանրային ճնշման նպատակով տարբեր խմբեր, այդ թվում՝ քաղաքական ուժեր, հաճախ են օգտագործում անձնական կամ ընտանեկան կյանքի տվյալները։ Սա հատկապես բնորոշ է իշխանություն ներկայացնող ուժերին, որոնք ունեն հասանելիություն հատուկ կառույցների կողմից իրականացված «գործողություններին»: Սրա օրինակները, ցավոք, հաճախակի են դարձել Հայաստանում, երբ լրատվամիջոցներում հայտնվում են տարբեր ձայնագրություններ ու տեսանյութեր, որոնք մեծամասամբ, ամենայն հավանականությամբ, ձեռք են բերվել նույն հատուկ ծառայությունների միջոցով ու, «չգիտես ինչպես», հայտնվել են իշխանական կամ իշխանամերձ լրատվամիջոցներում:

Այսպիսի պրակտիկան ոչ միայն անընդունելի է բարոյական և իրավական տեսանկյունից, այլև վտանգավոր է երկրի համար՝ թուլացնում է ազգային անվտանգությունը, հասարակական վստահությունը և պետական ինստիտուտների հեղինակությունը։ Ի վերջո, նմանատիպ միջադեպերը կարող են օգտագործվել նաև արտաքին ուժերի կողմից՝ դիվերսիոն, քարոզչական կամ շանտաժային նպատակներով, ինչը արդեն վերածվում է ազգային անվտանգության սպառնալիքի։ Անձնական տվյալների նման արտահոսքը, մասնավոր կյանքի խախտումները կարող են օգտագործվել թշնամական պետությունների կողմից՝ մեր երկրի և քաղաքացիների դեմ տեղեկատվական պատերազմում՝ հասարակության բևեռացման, պետական կառույցների վարկաբեկման կամ անհատների նկատմամբ ճնշում գործադրելու համար։

Բացի այդ, պետք է հաշվի առնել, որ ժամանակակից տեխնոլոգիաները էապես փոխել են անձնական կյանքի սահմանները։ Եթե նախկինում մասնավոր կյանքը սահմանափակվում էր հիմնականում ֆիզիկական տարածքով, ապա այսօր վիրտուալ միջավայրի «շնորհիվ» այն դարձել է շատ ավելի լայն ու բարդ։ Սոցիալական ցանցերը, հաղորդակցման հարթակները, էլեկտրոնային փոստը, նույնիսկ թվային սարքավորումները մեր ամենօրյա կյանքի անբաժանելի մասն են, իսկ այդ հարթակներում թողնված յուրաքանչյուր տեղեկություն կարող է դառնալ տվյալների հավաքագրման, պահպանման, վերլուծության և տարածման առարկա։

Այս համատեքստում անձնական կյանքի գաղտնիության պաշտպանության խնդիրն արդեն վաղուց դուրս է եկել անհատական դաշտից և դարձել է համազգային և համամարդկային մարտահրավեր։ Այս խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է ամբողջական, համակարգված և բազմամակարդակ մոտեցում։ Նախ՝ պետությունն իր պարտականությունն ունի՝ մշակելու և կիրառելու խիստ, ժամանակակից ու արդյունավետ օրենսդրական մեխանիզմներ, որոնք ոչ միայն կներկայացնեն անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը, այլև կերաշխավորեն դրա գործնական պաշտպանությունը։ Անհրաժեշտ է ապահովել դատաիրավական արդյունավետ համակարգ, որը կարձագանքի նման խախտումներին՝ հատուկ սահմանված պատասխանատվության մեխանիզմներով։ Պետք է ունենալ պատասխանատվության կոնկրետ ուղղություններ՝ ինչպես անհատների, այնպես էլ իրավաբանական անձանց համար, որոնք խախտում են անձնական կյանքի գաղտնիության նորմերը՝ լինի դա ապօրինի նկարահանում, ձայնագրություն, տվյալների արտահոսք կամ տեղեկատվության չարտոնված շրջանառություն։ Բայց դժվար է ապահովել նման բարեփոխումներ ու նախաձեռնություններ այն երկրներում, որտեղ իշխանություններն իրենք էլ, մեղմ ասած, դեմ չեն նման «սլիվներին»:

Իսկ ինչ վերաբերում է հասարակության՝ տեղեկատվական «հիգիենային», ապա դա արդեն առանձին խոսակցության նյութ է, որին ոչ մեկ անգամ անդրադարձել ենք և դեռ էլի առիթներ կլինեն անդրադառնալու:

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում    

Այսօր` ժամը 11:00-ին, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ակցիա կիրականացնի Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմացՊորտուգալիան պատրաստվում է «Չարլզ» փոթորիկին. հայտարարվել է եղանակային վտանգի ամենաբարձր մակարդակԱրտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ումՁյան պատճառով 22 ճանապարհ է փակվել ԹուրքիայումԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի նոյեմբերի 11-ին, 13-ին, 17-ին, 18-ին, 19-ին և 20-ինՀեգսեթը մամուլի ասուլիս է անցկացրել՝ անդրադառնալով իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությանըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին «Audi»-ն բшխվել է երկաթե արգելապատնեշներինԻրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին տեղեկություններըՄոսկվա-Երևան տոմսերը ռեկորդային ցածր գնով․ ի՞նչ արժեն այս պահինԳլխակեր բարքերով երկրի համար ով պետք է պատասխան տա․ Էդմոն ՄարուքյանIDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ9 ամսում Վրաստանից արտաքսվել է 3170 օտարերկրացիԳևորգ Ղազարյանը՝ ՀՖՖ նախագահի թեկնածուՓարաքարում տան տանիքում բռնկված հրդեհը մեկուսացվել է. պայթյունի վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանըԱՄՆ-ի ափերի մոտ ռուսական վառելիքով բեռնված երրորդ լցանավը փոխել է ուղղությունըԱրտառոց դեպք՝ Էջմիածնում, Երևանի քոլեջի ուսանողուհին հարվածել է Էջմիածնի 2-րդ դպրոցի աշակերտուհունԱյսօր մահացել է ապօրինի կալանավորված Արսեն Գևորգյանը․ Խորին ցավակցություն եմ հայտնում Արսենի ընտանիքին․ Դավիթ ՂազինյանՄիայն թույլ իշխանությունն է կալանքը դարձնում պատժելու միջոց. Հայկ ՖարմանյանԹրամփը մտադիր է Ռուսաստանի և Չինաստանի հետ քննարկել միջուկային զենքը․ ՌուբիոՀայաստանում պետք է վերականգնվեն մարդու իրավունքները և վերահաստատվի ժողովրդավարությունը․ Տիգրան Աբրահամյան«Գանձակ Կաթ» ապրանքանիշի Լոռի պանիրը կրկին կարտադրվիԸնդդիմադիր գործիչներին չեզոքացնելու համար իշխանությունները հնարում են շինծու մեղադրանքներ. Ավետիք ՉալաբյանՄեր ժողովրդի մեծագույն խնդիրներից է հիփոթեքային վարկի տոկոսների բարձր լինելը. Հրայր ԿամենդատյանԿրթական համակագի առաջնային գործառույթն է ձևավորել ազգային արժեքներ կրող քաղաքացիներ. Ատոմ ՄխիթարյանՓաշինյանի կառավարումը միայն զոհեր է տալիս. Հարություն Մնացականյան Արսենը համայնքը սիրող, վառ ու խոստումնալից գործիչ էր. նա սիրված էր իր համայնքում և մեծ ծրագրեր ուներ. Գոհար ՂումաշյանՔաղբանտարկյալ Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատուն ՔՊ-ն է. Հասմիկ ԵնգոյանTeam-ի արդեն 500-րդ աշխատակիցն է արժանացել արտերկրյա ճամփորդության. գլխավոր մրցանակակիրն ավտոմեքենա է ստացելԱզգային օրակարգի շուրջ համախմբված ուժերի համատեղ հայտարարությունը35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար Նիկոլի զոմբիների բանակը լրացվելու է եվրոգեյերով. Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորություններըԳագիկ Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհրդի հայտարարությունըԳլխակեր ռեժիմը այս մարդուն բանտարկել էր քաղաքական նպատակով. Ռուբեն Մելիքյան 25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը Կուսակցությունները պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները և ապահովել արդարադատություն Արդարությո՛ւն Արսեն Գևորգյանի համար. Ուժեղ Հայաստան Արսեն Գևորգյանի հետ տեղի ունեցածի թիվ մեկ պատասխանատուն գործող իշխանությունն է՝ վերից վար․ Մարիաննա ՂահրամանյանԿալանքը՝ որպես պատժի գործիք դարձրած Նիկոլի հերթական զոհը. Մենուա ՍողոմոնյանՑնցված եմ Արսեն Գևորգյանի մահվան լուրից․ մեղավորները պետք է պատասխան տան․ Ավետիք Չալաբյան Դուք տրորում եք անմեղության կանխավարկածը մարդկանց ճակատագրերի գնով․ Արամ Վարդևանյան ԶՊՄԿ-ի շնորհավորական ուղերձը՝ հաշվապահների օրվա կապակցությամբՔրեակատարողական հիմնարկում գտնվող Արսեն Գևորգյանի մահվան իրավական և բարոյական ամբողջ պատասխանատվությունը կրում է իշխող վարչախումբը. ՀԱՅԱՔՎԵԱյսօրվա իշխանությունը Հայաստանի համար միայն խնդիրներ ու ռիսկեր է ստեղծում. Արմեն Մանվելյան Ինչպես «Լենինական» երշիկը հասավ Կրեմլ ու վերադարձավ մեր օրերՄեր պայքարը միշտ եղել է հանուն հայի և Հայաստանի, և այսօր էլ է այդպես. Արսեն ԳրիգորյանՊետք է քրգործ հարուցվի և քննություն իրականացվի. «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը` ՍԴ նախագահի ընտրության արդյունքների մասին Ընդդիմադիր գործչի մահվան պատախանատվությունը կրում է այն մարդը ում պատվերով հարյուրավոր մարդկանց անհիմն վարկաբեկում ու կալանավորում են․ «Ուժեղ Հայաստան»Վերջին 35 տարում Հայաստանում որքանո՞վ է նվազել ծնունդների թիվը. Տիգրան Դումիկյան ՀՀ-ի ինքնիշխանությունը վտանգված է Փաշինյանի օրոք, իր շարունակական զիջումներին վերջ չկա. Չալաբյան
Ամենադիտված