Դավադրություն Կարեն Կարապետյանի կառավարության դե՞մ
ՏնտեսությունՀայկական Ժամանակ / Հայաստանի տնտեսության վիճակին վերաբերող պաշտոնական ցուցանիշներն ու պաշտոնական կանխատեսումները, մեղմ ասած, այնքան էլ լավատեսական չեն:
Նախ՝ ցուցանիշների մասին: Օրերս ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց այս տարվա առաջին 4 ամիսներին վերաբերող սոցիալ-տնտեսական նախնական տվյալները: Եվ դրանցից ակնհայտ է դառնում, որ տարվա սկզբին գրանցվող փայլուն ու ոգեւորող ցուցանիշներից գրեթե ոչինչ չի մնացել: Ճիշտ է, տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) աճը 4 ամիսների կտրվածքով բավականին բարձր է`մոտ 5.7 տոկոս, բայց դա միայն առաջին երեք ամիսների աճերի շնորհիվ: Մասնավորապես` հունվարին ՏԱՑ-ը անցած տարվա հունվարի համեմատ աճել էր 6.8 տոկոսով, փետրվարին` 6.4 տոկոսով, մարտին 6.7 տոկոսով: Իսկ ահա ապրիլին, անցած տարվա նույն ամսվա համեմատ աճը ընդամենը 3.4 տոկոս է: Փաստորեն ապրիլին ՏԱՑ-ի աճի տեմպը գրեթե կրկնակի նվազել է:
շարունակությունը՝ կայքում