Ֆիլիպիններում «Կալմաեգի» թայֆունը չորս մարդու կյանք է խլել
ԱշխարհՖիլիպիններում «Կալմաեգի» թայֆունը չորս մարդու կյանք է խլել, հաղորդում է Reuters-ը։
Գործակալության տվյալներով՝ Սեբու նահանգում երեք մարդ է զոհվել։ Տեղական իշխանությունները հայտնել են, որ չէին սպասում, որ թայֆունն այդքան ուժեղ ջրհեղեղ կառաջացներ։
Եվս մեկ զոհ կա Բոհոլ նահանգում, որի վրա ծառ է ընկել։
Նախօրեին հաղորդվում էր, որ Ֆիլիպինների իշխանությունները կարգադրություն են արձակել յոթ հազար մարդու տարհանման մասին՝ կապված «Կալմաեգի» թայֆունի մոտենալու հետ։