Հայերեն

ԱրարատԲանկը` «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավոր

Սպորտ

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲ ընկերությունը հայտարարում են համագործակցության մեկնարկի մասին։ Նոյեմբերի 4-ին՝ ակումբի մարզաբազայում, կայացել է պաշտոնական ստորագրման արարողությունը, որի արդյունքում ԱրարատԲանկը դարձել է ակումբի տիտղոսային հովանավորը։

«Մենք ուրախ ենք սկսել համագործակցությունը ԱրարատԲանկի հետ՝ գործընկեր, որը կիսում է մեր արժեքներն ու տեսլականը։ Մեզ համար սա պարզապես հովանավորություն չէ, այլ մարդկանց միություն, որոնք հավատում են Հայաստանին և նրա ապագային։ Մեր համագործակցության տրամաբանությունը հենց դրանում է կայանում։ Միասին դեպի նոր հաղթանակներ»,- նշել է «Ուրարտու» ՖԱ Գլխավոր տնօրեն Դավիթ Շախբագյանը:

Այս համագործակցությունը նոր էջ է բացում ԱրարատԲանկի և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի պատմության մեջ՝ վերջինիս համար ապահովելով լրացուցիչ ռեսուրսներ ենթակառուցվածքների զարգացման, ակադեմիայի կատարելագործման և սոցիալական ծրագրերի իրականացման համար։

«Ուրարտու» ՖԱ-ն Հայաստանի կրկնակի չեմպիոն է և քառակի գավաթակիր։ 2022/2023 մրցաշրջանում թիմը հասավ պատմական նվաճման՝ ձևակերպելով «ոսկե դուբլ»՝ հաղթելով երկու հիմնական ազգային տիտղոսները։

Այսօր թիմը շարունակում է հաջողությամբ հանդես գալ ազգային մրցաշարերում և ներկայացնում է Հայաստանը եվրոպական ասպարեզում՝ կերտելով նոր սերնդի տաղանդավոր հայ ֆուտբոլիստներ։

«ԱրարատԲանկը, մշտապես պահպանելով իր արժեքները, թիմային ոգով և միասին է հաղթահարում բոլոր մարտահրավերները։ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը ևս շատ մեծ և շնորհակալ աշխատանք է կատարել։ Փորձելու ենք մեր նպատակները, ցանկությունները, հաղթանակներին միտված բոլոր ջանքերը մեկտեղել և ունենալ հաջողություններ։ Վստահ ենք, որ նոր գործընկերությունը կբերի նոր վերելքներ երկու կողմերին՝ ֆուտբոլային տոն և անմոռաց պահեր նվիրելով թիմին և նրա երկրպագուներին»,- նշել է ԱրարատԲանկի վարչության նախագահ, գործադիր տնօրեն Մհեր Անանյանը։

Հովանավորության պայմանագրի ստորագրումից հետո առաջին պաշտոնական հանդիպումը կկայանա Fastex Պրեմիեր լիգայի շրջանակում՝ «Արարատ-Արմենիա» թիմի հետ նոյեմբերի 8-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն-ակադեմիայում։ Այդ օրը թիմը դաշտ դուրս կգա նոր խաղաշապիկով՝ ԱրարատԲանկի տարբերանշանով։ Հանդիպումը ակումբի պատմության մեջ կբացի նոր էջ՝ հնարավորությունների, զարգացման և մեծ նպատակների, իսկ ԱրարատԲանկը այսուհետ ֆուտբոլային ակումբի կողքին է՝ աջակցելով հայկական ֆուտբոլի զարգացմանը։

Ucom-ի սպասարկման կենտրոնն Արտաշատում վերաբացվել է նոր հասցեում Ադրբեջանն անպայման ստորագրելու է խաղաղության պայմանագիրը․ սա հենց իրենց օրակարգն է. Էդմոն Մարուքյան «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը Իշխանության առաջ քաշած բոլոր առաջարկները համընկնում են թուրք-ադրբեջանական օրակարգի հետ․ Արեգ Սավգուլյան«Պահանջում ենք ֆուտբոլային ֆեդերացիա»․ երկրպագուների թեկնածուն Գևորգ Ղազարյանն է (Տեսանյութ) Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով ԴիլիջանումԻնքնիշխան պետությունը պետք է գնահատի իր կարողությունները, հասկանա աշխարհաքաղաքական իրողություններն ու սպառնալիքները․ Մհեր Ավետիսյան Ժողովրդի ցասումը շուտով պայթելու է, և այդ օրը մոտ է․ Ցոլակ ԱկոպյանԻ՞նչ է կատարվում մեր բանակում. Տիգրան Դումիկյան Աշխատանքային եռուն ռիթմը՝ Քաջարանի հանքավայրումԱյն մասին, թե ինչու ենք մենք պահանջում Հանրային հեռուստատեսության ղեկավարության հրաժարականը, և Հանրայինի վերադարձը հանրությանը. Ավետիք ՉալաբյանՀՀԿ-ն «Կառուցող» դաշինքի կազմում կմասնակցի դեկտեմբերի 13-ին կայանալիք համայնքի ավագանու ընտրություններինՈ՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր Ավետիսյան«StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունը Դիլիջանը փոփոխությունների շեմին․ կարո՞ղ է զբոսաշրջության աճը փոխել քաղաքի տնտեսությունըՀանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանTRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանՏասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր ԿամենդատյանՄեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ 12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն Քոչարյան Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն Ֆերոյան Փաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավոր Դատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի Սուքիասյան ՀՀ-ում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու. Աբրահամյան Պատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որոշումներ կայացնել. Մհեր Ավետիսյան
Ամենադիտված