Վարչապետների մասին Սերժ Սարգսյանը լռեց
ՔաղաքականությունԼՐԱԳԻՐ / Մայիսի 18-ին նոր խորհրդարանի առաջին նիստում ունեցած ելույթում նախանշելով այն պատկերացումները, թե ինչպիսի տնտեսական եւ դեմոգրաֆիական վիճակ է լինելու Հայաստանում 2040 թվականին, Սերժ Սարգսյանը սահմանեց բավական գրավիչ նշաձողեր: Իհարկե եթե սահմանողը Սերժ Սարգսյանն է, ապա պետք է ենթադրել, որ ժամանակային սահմանը ամենայն հավանականությամբ կհետաձգվի առնվազն տասնամյակ: Դա հուշում է այն պարզ տրամաբանությունը, որ իր նախագահական տասնամյակի սկզբում իր նախանշած ցուցանիշներից եւ նշաձողերից որեւէ մեկը Սերժ Սարգսյանը տասը տարում այդպես էլ չի կարողացել դարձնել իրականություն:
Այդուհանդերձ, դրական եւ ողջունելի է, որ նա փորձում է մտածել 23 տարիների հեռավորությամբ, նայել ապագային, շարունակում է համառ եւ հետեւողական լինել խոշոր նպատակների հռչակման հարցում, որքան էլ նախկինում հռչակված նպատակները չեն ենթարկվում նրան: Նա չի հանձնվում:
շարունակությունը՝ կայքում