Դատավորի վարորդին են ձերբակալել
ՀասարակությունՀՐԱՊԱՐԱԿ / Քիչ առաջ իրավապահ մարմինները մարզերից մեկում ձերբակալել է դատավորի վարորդին։ Նա կասկածվում է «փողային» միջնորդության համար։ Առայժմ մեզ չի հաջողվել ճշտել, թե որ դատավորի մասին է խոսքը։ Տեղեկությունը փորձեցինք ճշտել ԱԱԾ-ից, սակայն պահանջեցին գրավոր հարցում։
Քիչ առաջ մեզ հաջողվեց պարզել, որ դեպքը եղել է Գեղարքունիքի մարզում, սակայն այդտեղի դատարանում որեւէ տեղեկություն չունեին։Դատական դեպարտամենտը եւս դեռ որեւէ մեկնաբանություն չունի։
Նշենք, որ վերջին շրջանում դատական համակարգում ձերբակալությունների թիվը աճել է, ընդամենը մայիսի 11-ին ԱԱԾ-ն ձերբակալել էր Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լևոն Արազյանին։
Մանրամասները՝ առաջիկայում։