Կինո՝ ՆյուզԱրմ-ից․ «Տնային կենդանին»
LifeՍեթն աշխատում է կենդանիների խնամքի կենտրոնում ու բավականին ձանձրալի կյանք է վարում։ Մի անգամ նա պատահաբար հանդիպում է իր դպրոցական սիրո՝ Հոլլիի հետ, ու ամբողջովին համակվում է աղջկանով։ Հոլլիի հետ հանդիպելու մի քանի անհաջող փորձերից հետո Սեթը որոշում է խնդրին ծայրահեղ լուծում տալ․ նա փախցնում է աղջկան իր իսկ տնից, բերում է շների խնամքի կենտրոն ու փակում վանդակում։ Հիմա արդեն աղջիկը չի խուսափի այդպիսի «հնարամիտ» տղայի հետ հանդիպելուց․․․
Իսպանիա, ԱՄՆ, 2016 թ․
ռեժիսոր՝ Կարլես Տորենս
դերերում՝ Դոմինիկ Մոնահեն, Կսենիա Սոլո