«Գողական» աշխարհի անդորրը խախտվել է
Բաց մի թողեքՀԱՅԵԼԻ / Երեկ լրատվամիջոցները ահազանգ հնչեցրեցին, որ մահափորձ է իրականացվել միանգամից երկու հեղինակությունների նկատմամբ՝ Արթուր Ասատրյանի (հանրությանն առավել հայտնի Դոն Պիպո մականվամբ), ինչպես նաև Արամ Վարդանյանի (Վստրեչի Ապեր): NewsBook-ին, մասնավորապես, հաջողվել էր պարզել, որ հեղինակությունները չեն տուժել։ Լուրից ժամեր հետո չուշացավ ոստիկանության հաղորդագրությունը, որից պարզ է դառնում, որ չնայած հարայ-հրոցի՝ մահափորձ չի իրականացվել, ոստիկանները կանխել են չարագործների պլանները՝ հայտնաբերելով կիլլերներին եւ նրանց որջը, և ձերբակալել են երեք հոգու։ Ահազանգի հետքերով ոստիկանությունը հայտնաբերել է Դոն Պիպոյի տան հարեւանությամբ վարձակալած տունը, որտեղ կիլլերները զենքի մեծ արսենալ են ունեցել։ Երկու հեղինակությունների նկատմամբ ծրագրավորվող պլանի պատվիրատուների մասին նույնպես ինֆորմացիա կա՝ նույնպես անանուն աղբյուրից։ Ըստ այդմ՝ խոսքը Արտյոմ Հարությունյանի մասին է, որը քրեական աշխարհում հայտնի է որպես Արտյոմ Կանևսկոյ: Նա շաքարային դիաբետից 2010 թ․ մահացած «օրենքով գող» Արմեն Կանևսկոյի եղբայրն է:
շարունակությունը՝ կայքում