Ռուսաստանի զինվшծ nւժերը լայնածավալ հшրված են հասցրել Ուկրաինայի ռшզմաարդյունաբերական օբյեկտներին և դրանց գործունեությանը աջակցող գազային ու էներգետիկ ենթակառուցվածքներին. ՌԴ ՊՆ
Բաց մի թողեք«Արևելք» ռազմական խմբավորման ստորաբաժանումները վերահսկողության տակ են վերցրել Դնեպրոպետրովսկի մարզի Վովչյե գյուղը։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
««Արևելք» ռազմական խմբավորման ստորաբաժանումները խորացել են հակառակորդի պաշտպանության մեջ և ավարտել Դնեպրոպետրովսկի մարզի Վովչյե գյուղի ազատագրումը», - ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։
Բացի այդ, գիշերը Ռուսաստանի զինված ուժերը լայնածավալ հարված են հասցրել Ուկրաինայի ռազմաարդյունաբերական օբյեկտներին և դրանց գործունեությանը աջակցող գազային ու էներգետիկ ենթակառուցվածքներին՝ օգտագործելով ճշգրիտ կառավարվող զենքեր, այդ թվում՝ «Կինժալ» հիպերձայնային հրթիռներ։ Պաշտպանության նախարարությունից ընդգծել են, որ բոլոր թիրախները խոցվել են։
ՌԴ ռազմական գերատեսչությունից հավելել են, որ մարտերը շարունակվում են նաև Խարկովի մարզի Կուպյանսկի մոտակայքում, որտեղ 6-րդ բանակի գրոհային ստորաբաժանումները ոչնչացնում են Ուկրաինայի զինված ուժերի շրջապատված խումբը։