Մարսելում հրդեհից զոհված ընտանիքի անդամները նախնական տեղեկություններով հայաստանցիներ են
ԱշխարհՄայիսի 25-ին Ֆրանսիայի Մարսել քաղաքի թաղամասերից մեկում հրդեհի հետևանքով զոհված ընտանիքի անդամները հայեր են, նախնական տեղեկություններով՝ հայաստանցիներ: Այդ մասին տեղեկացնում է «Արեւելքը» վկայակոչելով սեփական աղբյուրներին: «PROVENCE AZUR»-ն էլ նշում է, որ քաղաքի շենքերից մեկի բարձր հարկում բռնկված հրդեհին զոհ են գնացել ընտանիքի չորս անդամներ, այդ թվում՝ մանկահասակ երեխա:
Ըստ մարսելաբնակ հայերից մեկի, նշվում է, որ ողբերգության զոհ գնացած ընտանիքի անդամները Քոչարյաններ են: Հրդեհի պատճառն ու այլ մանրամասներ պարզվում են: