Դոն Պիպոյի պատասխանը իշխանություններին
ՀասարակությունԼՐԱԳԻՐ / Երկու օր է մամուլում քննարկվում է Վստրեչի Ապոերի ու Դոն Պիպոյի դեմ բացահայտված մահափորձը: Ոստիկանությունը մի քանի հաղորդագրություն է տարածել այն մասին, թե ինչպես է կանխվել սպանությունը: Քիլլերները ձերբակալված են, ոստիկանությունը հայտնել է, որ նրանց անունները չեն հրապարակվում՝ ելնելով հետաքննության շահերից: Ընդ որում, ոստիկանության հաղորդագրություններում չեն տրվում նաեւ Դոն Պիպոյի ու Ապերի անունները:
Բայց չնայած այս գաղտնապահությանը, ԶԼՄ-ներով ակտիվորեն տարածվում են «արտահոսքեր» ու մանրամասներ, ու ինչպես միշտ՝ մինչեւ նախաքննության ավարտն արդեն այն ամենը, ինչ պետք է՝ հայտնի է դարձել հանրությանը: Սա «ավանդույթ» է խիստ որոշակի հանգամանքներում:
Ոստիկանությունը գործել է պրոֆեսիոնալ, դատելով այդ արտահոսքերից ու հաղորդագրություններից:
Քրեական հեղինակությունների հետ կապված իրադարձությունները Հայաստանում նորություն չեն, ու ոչ բոլոր դեպքերում է հաջողվում կանխել արյունալի բախումները: Դրանք ներկայում ու առաջիկայում շարունակվելու են ու կարող են ավելի մեծ թափ ստանալ, դատելով Հայաստանի ներքին ու արտաքին «քաղաքականության» մեջ կրիմինալի դերի բարձրացման միտումներից:
շարունակությունը՝ կայքում