Ահազանգ. Գորիսում արկ է հայտնաբերվել
ՀասարակությունՄայիսի 26-ին, ժամը 12:07-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Մաշտոցի փողոցի տներից մեկի մոտակայքում նկատվել է արկ:
Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: