Գյուղապետը ծեծել է երաժշտական դպրոցի ուսուցչուհուն
ՀասարակությունՇամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել մայիսի 24-ին Նոր Նորքի ոստիկաններին դիմած քաղաքացուհու բողոքի փաստով: Ժամը 03:20-ի սահմաններում Բագրևանդի փողոցում ծառայություն կատարող ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի 2-րդ վաշտի ոստիկաններին է մոտեցել մի կին և հայտնել, որ իր ծանոթ Վարդան Վարդանյանը իրեն ծեծի է ենթարկել, ինչի հետևանքով ինքը մարմնական վնասվածքներ է ստացել մարմնի տարբեր մասերում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ այդ կինը Չարենցավան քաղաքի բնակիչ, 45-ամյա Լուսինե Ծատուրյանն է, ով աշխատում է Չարենցավան քաղաքի Գարզոյի անվան երաժշտական դպրոցում՝ որպես ուսուցչուհի, իսկ Վ. Վարդանյանը, ում նա մեղադրում է իրեն ծեծելու մեջ, Կոտայքի մարզի Ալափարս գյուղի գյուղապետն է: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել Կոտայքի մարզի «Հին Ջրվեժ» ռեստորանային համալիրի մոտ: