Հայերեն


Փաշինյանն ամեն ինչ արել է Արցախն Ադրբեջանին հանձնելու համար. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս իր հարցազրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասել էր, թե Հայաստանի կողմից արվել է ամեն ինչ, որ ռուսները հեռանան Ղարաբաղից: «Ղարաբաղի կորուստն ուղղակի հետևանք է Պրահայում ստորագրած հայտարարության, ո՞ւր է Մակրոնը, ո՞ւր է Շառլ Միշելը, ո՞վ է դրանց տեղը հիմա հիշում»,- նշել էր նա։

Անդրադառնալով այս թեմային՝ «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը գրում է. «Փաշինյանն ու ՔՊ-ն 2018 թվականին իշխանության են բերվել օտար ուժերի կողմից մի քանի նպատակով։ Առաջինը՝ Արցախն ամեն գնով հանձնել Ադրբեջանին: Երբ Մոսկվան 44-օրյա պատերազմի օրերին մի քանի անգամ, երբ դեռ Արցախը հայկական էր, Շուշին հայկական էր, փորձում էր կանգնեցնել պատերազմը, Փաշինյանը մերժել է Մոսկվայի առաջարկությունը։ Ռուս խաղաղապահներն Արցախում կարողացել են կայունացնել իրավիճակը, սակայն ՓաշինյանԱլիև կուլիսային պայմանավորվածության արդյունքում, Արևմուտքի հրահանգով Փաշինյանն Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում, ինչի արդյունքում Բաքուն ռազմական ագրեսիա սկսեց Արցախի դեմ, իսկ ռուս խաղաղապահները ստիպված եղան հեռանալ Արցախից»։

Փաշինյանն ու ՔՊ-ն ամեն ինչ արել են, որ Արցախը հայաթափվի, իսկ Արցախից, ապագայում նաև ՀՀ-ից հեռանան ռուսական զորքերը, ՀՀ-ում զրոյանա ռուսական ռազմա-քաղաքական ազդեցությունը, կարծում են հեղինակները։ Երկրորդ նպատակը, ըստ նրանց, ինչի համար Փաշինյանն ու քպական կլանը բերվել են իշխանության, ՀՀ-ՌԴ դաշինքի խզումն է և ՀՀ-ի տեղափոխումը Արևմուտքի, իսկ դե-ֆակտո՝ թուրքական ազդեցության գոտի։ «Փաշինյանն ու թիմը ՀՀ-ից կերտում են «Արևմտյան Ադրբեջան», իսկ ՀՀ քաղաքացիներին դա ներկայացնում են որպես «Իրական Հայաստան»։ Քպականները ցանկանում են ամեն գնով վերարտադրվել 2026 թվականին, որպեսզի շարունակեն ՀՀ-ից կերտել թուրքական վիլայեթ:

Հիմա «Զանգեզուրի միջանցքը» դեռ չի բացվել, ինչպես նաև ՀՀ-ից դուրս չեն բերվել ռուսական զորքերը։ Իսկ դա նշանակում է, որ Արևմուտքն ամեն ինչ անելու է, որպեսզի Փաշինյանը մնա իշխանության: Ալիևն ու Էրդողանն էլ իրենց հերթին ամեն ինչ կանեն Փաշինյանի զրոյական վարկանիշը բարձրացնելու համար, օրինակ՝ կբացեն հայթուրքական սահմանն ու ընտրությունների նախաշեմին կվերադարձնեն Բաքվում պահվող հայ ռազմագերիներին»,գրում է ալիքն ու հավելում, թե պատահական չէ, որ Արևմուտքը լռում է, երբ Փաշինյանը ոստիկանության միջոցով ցրում է ընդդիմության ցույցերը, հալածում է Հայ Առաքելական եկեղեցուն, բանտերն է նետում ընդդիմադիրներին։

Վերջում հեղինակներն ամփոփում են, որ ՀՀ քաղաքացիները պետք է ընտրեն՝ ցանկանո՞ւմ են նրանք ունենալ հայրենիք, թե՞ պատրաստ են ապրել «Արևմտյան Ադրբեջանում»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿRate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ումՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՓաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա Կոստանյան«ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ Ակոպյան
Ամենադիտված