Սպանություն առաջնագծում. Բաքուն սողանցք է գտել
ԱմենաընթերցվածԼՐԱԳԻՐ / Արցախի պաշտպանության բանակը տարածել է ցավալի տեղեկություն առաջնագծից: Ըստ հաղորդագրության, Ադրբեջանի կրակոցից զոհվել է պայմանագրային զինծառայող, 1996 թվականին ծնված Արմեն Ռաֆիկի Հարությունյանը: Կատարվում է քննություն:
Ողբերգությունն ըստ ամենայնի հակառակորդի դիպուկահարի կրակոցի հետեւանք է: Վերջին շրջանում, ավելի շուտ փետրվարի 25-ի հայտնի միջադեպից հետո, երբ հայկական զինուժը կանխարգելիչ հարվածով ոչնչացրեց գրոհի անցնող ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական ջոկատը, Ադրբեջանը նկատելիորեն աշխուժացրել է դիպուկահարներին:
Փետրվարի 25-ի միջադեպն Ադրբեջանի համար թե ուժգին հարված էր, թե անսպասելի բացահայտում հայկական առջնագծի տեխնիկական հագեցածության իմաստով: Բաքուն արձանագրեց, որ գործնականում էապես սահմանափակված է դիվերսիոն գործողությունների հնարավորությունը, քանի որ հայկական դիրքերը հագեցած են խորքային հետախուզություն եւ դիտարկում իրականացնելու ժամանակակից սարքավորումներով, որոնք ըստ Կոմանդոսի՝ Արկադի Տեր-Թադեւոսյանի, Հայաստանին են փոխանցել ամերիկացիները, ինչը ադրբեջանական մամուլում առաջացրել է հիստերիա:
շարունակությունը՝ կայքում