Թրամփը Սիրիայի նախագահին անվանել է ուժեղ առաջնորդ և «կոշտ տղա»
ԱշխարհԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաային համարում է շատ ուժեղ առաջնորդ և «կոշտ տղա»։
«Նա շատ ուժեղ առաջնորդ է։ Նա շատ կոշտ տեղից է, և նա կոշտ տղա է»,-հայտարարել Է ամերիկացի առաջնորդը Սպիտակ տանը՝ խոսելով ալ-Շարաայի նկատմամբ իր վերաբերմունքի մասին։
Թրամփը հավելել է, որ չնայած Սիրիայի նախագահի կոշտությանը, նրանք լավ են շփվում, և ալ-Շարաան վայելում է Սպիտակ տան ղեկավարի համակրանքը։
Թրամփը նաև հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Ահմեդ Ալ-Շարաան կարող է այնպես անել, որ Սիրիան իրական հաջողության հասնի։
«Մենք ցանկանում ենք, որ Սիրիան դառնա մի երկիր, որն իրական հաջողություն կունենա, և ես կարծում եմ, որ այս առաջնորդը կարող է դա անել: Ճիշտ է, ես իսկապես այդպես եմ կարծում, նա կարող է դա անել։ Եվ գիտեք, մարդիկ ասում են՝ նա դժվար անցյալ ուներ։ Մենք բոլորս ունեցել ենք դժվար անցյալ: Բայց նրա ճանապարհը հատկապես դժվար է, և անկեղծ ասած, եթե նա դժվար անցյալ չունենար, նա հնարավորություն չէր ունենա»,-ասել է Թրամփը։