Ֆիլիպիններում «Ֆունգ Վոնգ» սուպերթայֆունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 18-ի. ABS-CBN
ԱշխարհՖիլիպիններում «Ֆունգ-Վոնգ» սուպերթայֆունի հետևանքով զոհերի թիվը 8-ից հասել է 18-ի: Այս մասին հայտնել է ABS-CBN News հեռուստաալիքը։
Նրա խոսքով՝ մահերի մեծ մասը պայմանավորված է եղել սողանքներով։ Երկրում ընդհանուր առմամբ 28 մարդ է վիրավորվել, իսկ երկուսը դեռևս անհետ կորած են համարվում։
Ֆունգ Վոնգ գերթայֆունը Ֆիլիպիններին հարվածել է նոյեմբերի 9-ին։ Ավելի քան 1.4 միլիոն բնակիչ է տարհանվել։ Ուժեղ քամիները 12 շրջաններում վնասել են էլեկտրահաղորդման գծերը՝ առանց էլեկտրաէներգիայի թողնելով մոտ 3 միլիոն սպառողների։