Քոչարյանի գրասենյակի կոշտ պատասխանը Փաշինյանի նյարդային պոռթկմանը
ՔաղաքականությունՀայաստանի երկրորդ նախագահի գրասենյակի պատասխանատու Բագրատ Միկոյանը արձագանքել է Նիկոլ Փաշինյանի՝ երկրորդ նախագի դեմ նոր հարձակումներին: Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից երկրորդ նախագահի հասցեին անպարկեշտ արտահայտություններ է թույլ տվել՝ «բոթասներդ հիշի» խոսույթի մակարդակում: Հայաստանի նախկին նախագահներին Փաշինյանը հիշել է, երբ նրա պատգամավորներից մեկը առաջարկել է նրանց բերման ենթարկել Հանրային հեռուստաընկերություն` բանավեճի: «Թող գան դեմս կանգնեն, տենամ ինչ կմնա»,- ասել է Փաշինյանը: Երկրորդ նախագահի գրասենյակի պատասխանատուն Փաշինյանի ասածներին արձագանքել է կետերով: