Վարչապետի ձիով քայլը. անակնկալ Սերժ Սարգսյանին
ՔաղաքականությունԼրագիր / Հայաստանում կառավարության նշանակման գործընթացը տեղավորվում է սպասվող ստանդարտում: Կազմը հիմնականում պահպանվում է, բավական փոքր փոփոխություններով: Թեեւ, դրանք իհարկե հարաբերականորեն են փոքր: Օրինակ, երբ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը դառնում է արդարադատության նախարար, կամ վերադառնում մինչեւ 2007 թվականը զբաղեցրած այդ պաշտոնին, դա թվում է փոքր փոփոխություն, բայց ներիշխանական առավել մեծ համատեքստով:
Մարտի 25-ին Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ երբեք չի պլանավորել վաղվա օրը, բայց միշտ հայտնվել է այնտեղ, որտեղ անհրաժեշտ է եղել անվտանգության տեսանկյունից:
Մոտավորապես այդ բնորոշումն է հնարավոր Դավիթ Հարությունյանի պարագայում, պարզապես Սերժ Սարգսյանի խոսքի փոքր ինչ խմբագրված տարբերակով՝ Դավիթ Հարությունյանը հայտնվել է այնտեղ, որտեղ ամենից անհրաժեշտն է եղել իրավական տեսանկյունից, կամ իրավա-քաղաքական:
շարունակությունը՝ կայքում