Սամպաոլին կլքի «Սեւիլյա»-ն
ՍպորտԻսպանական «Սևիլիայի» գլխավոր արգենտինացի մարզիչ Խորխե Սամպաոլին կլքի անդալուսիական ակումբը և կգլխավորի Արգենտինայի ազգային հավաքականը։ Այս մասին հաղորդում է Ագենտինայի ֆուտբոլային ասոցիացիայի պաշտոնական թվիթերյան էջը:
Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիան նշում է, որ սկզբունքային հասել իսպանական ակումբի ղեկավարության հետ։ Ակնկալվում է, որ բոլոր փաստաթղթերը կստորագրվեն հունիսի 1-ին: Գործարքի ֆինանսական տվյալները չեն հրապարակվում։
57-ամյա մասնագետը 2016-ին ստանձնել էր «Սեւիլիայի» ղեկավարությունը։ Իսպանիայի առաջնությունում արգենտինացու գլխավորած ակումբը գրավեց չորրորդ տեղ: