Հայերեն

Ադրբեջանն ընկել է իր իսկ լարած թակարդը

Աշխարհ

«Փաստ» օրաթերթը գրում է.
Մի քանի օր է՝ Ադրբեջանն ընկել է իր իսկ լարած թակարդը: Այդ երկրում ավանդույթ է՝ պատերազմի կամ կոնկրետ ռազմական գործողության զոհերի թիվը ներկայացնել ըստ պահի հարմարավետության և շահեկանության: Օրինակ, տարբեր տարիների տարբեր հանգամանքներից ու քաղաքական շահերից ելնելով՝ այդ երկրի ղեկավարությունը Ղարաբաղյան պատերազմում ադրբեջանցի զոհերի մի քանի պաշտոնական թիվ է ներկայացրել: Ամենասկզբում այդ թիվը 25000 էր, հետո նվազեց հասավ՝ 10000–ի կարգի: Կամ՝ Խոջալուի դեպքերի ժամանակ, ըստ նրանց տվյալների, մեկ զոհվել է 300, մեկ էլ մինչև 3000 ադրբեջանցի: Կամ՝ 2013 թ. Ադրբեջանը պաշտոնապես հայտարարեց, որ այդ տարի տարբեր պատճառներով զոհվել է 83 զինծառայող, իսկ այդ երկրի ՊՆ–ն տեղեկություն տարածեց, որ զոհվել է 140–ից ավելի զինվոր: Նույնը՝ ապրիլյան պատերազմի օրերին: Իրենց պաշտոնական տվյալներով՝ քառօրյա պատերազմի ժամանակ զոհվել է 31 ադրբեջանցի զինծառայող: Հիշեցնենք, որ այդ օրերին ՀՀ ՊՆ–ն հայտարարեց, որ տիրապետում է առնվազն 94 զոհված ադրբեջանցու մասին տվայլների, ընդ որում կարող է տրամադրել նույնիսկ նրանց անուն–ազգանունները: Ի դեպ, անունների մասով՝ Ադրբեջանում երբեք չեն հրապարակում զոհվածների անունները՝ թվերի մանիպուլյացիան ավելին դյուրացնելու նկատառումներից ելնելով:
Եվ ահա՝ մի քանի օր է՝ ադրբեջանական սոցկայքերը ահազանգում, իսկ որոշ լրատվական կայքեր լուրեր են տարածում այն մասին, որ հայտնաբերվել է ապրիլյան պատերազմում ադրբեջանցի զինվորների զանգվածային գերեզմանոց: Ընդհանուր առմամբ նշվում է, որ զոհերի թիվը 200 և ավելի է: Սոցկայքերում տեղադրվել են նաև լուսանկարներ: Ըստ ադրբեջանական Turan.az կայքի՝ այս տեղեկությունն այնպիսի բուռն վրդովմունք է առաջացրել հասարակության շրջանում, որն առանց այդ էլ կուշտ է սեփական իշխանության՝ ԼՂ հարցով մատուցած ստերից, որ իշխանություններն ստիպված են եղել արձագանքել: «Սոցկայքերում հայտնվում են որոշ կայքերի հղումներ, որտեղ, ինչպես պնդում են այդ հղումները, կան 2016 թ. ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված 200 և ավելի զինվորների լուսանկարներ: Ու դա այն դեպքում, երբ Ադրբեջանի ՊՆ–ն հայտնել էր 31 զոհված զինծառայողի, մեկ տանկի ու մեկ ուղղաթիռի կորստի մասին: Ադրբեջանի ՊՆ–ում պնդում էին, որ հայկական կողմի հայտարարությունը 24 տանկ և 2 ուղղաթիռ խոցելու մասին իրականությանը չի համապատասխանում»,– գրել է կայքը:
Ու պաշտոնական Բաքուն ստիպված է եղել «արձագանքել այս տարօրինակ լուրերին»: Ըստ կայքի՝ Ադրբեջանի Գերիների, պատանդների ու անհետ կորածների հարցերով պետհանձնաժողովը հայտնել է, որ ԶԼՄ–ներում հայտնված զանգվածային գերեզմանոցների լուսանկարները, որտեղ իբր պատկերված են Ղարաբաղում զոհվածները, կուսումնասիրվեն, գերեզմանները կբացվեն, իսկ մարմինները կուսումնասիրվեն ԴՆԹ–ի միջոցով: ԴՆԹ–ի դատաբժշկական փորձաքննությունները ամեն ինչ կպարզեն: Մարդկանց նույնիսկ զգուշացրել են. «Ադրբեջանի օրենսդրության համաձայն, հաշվի առնելով, որ առանց իրավապահ ու դատական մարմինների համապատասխան որոշման անհայտ անձանց մարմինների էքսգումացիան և աճյունների մնացորդների տեղափոխումը քրեորեն պատժելի է, տեղի վարչական մարմիններին և քաղաքացիներին կոչ ենք անում խուսափել նման գործողություններից»:
Սակայն հարկ է նշել, որ մոտ մեկ ամիս առաջ այդ նույն հանձնաժողովը հայտարարություն էր տարածել, որ «վերջին տարիներին հանրապետության տարբեր տարածքներում և շրջաններում, որտեղ տեղի են ունեցել ռազմական ինտենսիվ գործողություններ, հայտնաբերվել և գրանցվել են անհայտ զինծառայողների 179 գերեզմաններ»: Այդ տեղերը լուսանկարվել ու տեսանկարվել են, տվյալները՝ փոխանցվել համապատասխան գերատեսչություններին:
Թե այս երկու դեպքերը ինչ առնչություն ունեն, դժվար է ասել: Գուցե ապրիլյան պատերազմի օրերին 200 զոհվածների մասին տարածված և պաշտոնապես ներկայացված 179 հայտնաբերված գերեզմանների մասին տեղեկությունները նույն բանին են վերաբերում: Ամեն դեպքում ակնհայտ է, որ հասարակությունը սեփական իշխանությանը պարզապես չի հավատում: Ու պաշտոնական հորդորը՝ չփորձել սեփական ուժերով պարզել հայտնաբերվածների ինքնությունը, հենց դա է վկայում:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Փաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԱրտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար ՂազարյանՌեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԶանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՍամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութՆիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան Ժողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութՍեպտեմբերի 27-ը վարչախումբը միտումնավոր է անտեսում` որպես հիշատակի օր. Աննա ԿոստանյանUcom-ը՝ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադայի գլխավոր հովանավոր Պահանջում ենք Հանրային հեռուստաընկերությունից վերանայել իր քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանՄարդիկ սկսում են հավաքվել Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ. տեսանյութՓաշինյանը չի կարող «համոզել» «Ուժեղ Հայաստանին», որևէ ճնշում մեզ հետ չի պահելու. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանի՝ ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդումների իրական պատճառը. տեսանյութCOP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը Հայ ժողովուրդը մերժում է Ալիևի սահմանադրությունը. տեսանյութՎախկոտ Նիկոլ Փաշինյանը դիմակավորված և զինված անձանց միջոցով մեզ «համոզելու» պրոցեսի մեջ է. Արեգա ՀովսեփյանՔՊ-ի քաղաքական մանր «ժուլիկության» մասին. Գառնիկ ԴավթյանՓաշինյանը հայտարարեց, որ պայքարելու է ընդդիմության դեմ՝ Ալիևի սահմանադրությունն անցկացնելու համար. Նարեկ ԿարապետյանIDBank-ն ու Իդրամը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել պատանի շախմատիստների համարՍենց որ շարունակեն ՀՀ֊ն վերանվանելու են ռեսպուբլիկա TRIPP. Արշակ Կարապետյան
Ամենադիտված