Մոսկվայում նոր գործ են գտել Սեյրան Օհանյանի հանար
Քաղաքականություն1in.am / Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի երկարամյա ղեկավար, կոռուպցիայի խորհրդանիշ դարձած Յուրի Խաչատուրովն, ըստ ամենայնի, վերադարձել է «արմատներին», հարմարավետ տեղավորվել է իր նոր պաշտոնում և արդեն հարցազրույցներ է տալիս` օգտագործելով տերմինաբանություն, որը հարիր է ռուսական վերանախավին, տեղավորվում է Մոսկվայի և Արևմուտքի հակադրության համատեքստում: Օրինակ, Խաչատուրովը կարծում է, որ Արևմուտքում «պահպանվում են համաշխարհային առճակատման տարիներին մշակված բավականին հնացած կարծրատիպերը»:
Հետաքրիր է` նա Երևանո՞ւմ էլ էր այդպես կարծում և, եթե այո, ապա առնվազն տարօրինակ է, որ պետությունն այդ պաշտոնյայի «ՆԱՏՕ»-ական արտասահմանյան ուղևորությունների վրա այդքան գումարներ էր ծախսում: Ավելի «փշոտ» է Խաչատուրովի ներհամակարգային «հակառակորդ»`պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի ճանապարհը: Ինքը` գեներալն իր նախընտրական «մկրտությունը» ստացել է Մոսկվայում և ապրիլի 2-ի ֆիասկոյից հետո դարձյալ մեկնեց Ռուսիո մայրաքաղաք, ասում են` որևէ գործ ձեռք գցելու ցանկությամբ: Նա Մոսկվայի «կադրերի ռեզերվում» է ու հնարավոր է, որ նրա համար «աշխատանք» ճարվի ոչ թե Ռուսաստանում, այլ հենց` Հայաստանում:
շարուակությունը՝ կայքում