Իրավիճակը Հայաստանում թեժանում է
Հասարակություն1in.am / Հայաստանում ձերբակալվել է Բավրայի մաքսատան պետը: Մաքսատան պետի պաշտոնը պետական կառավարման համակարգի բարձրագույն պաշտոնների շարքում չէ, այն ՊԵԿ համակարգի բարձր պաշտոն է, սակայն անկասկած է որ, առանց բարձրագույն պաշտոններում այսպես ասած հովանու, թերևս հնարավոր չէ ՊԵԿ որևէ բարձր պաշտոն զբաղեցնելը: Եվ այս տեսանկյունից, մաքսատան պետի ձերբակալությունը՝ կաշառակերության մեղադրանքով, անկասկած արտահայտում է բարձրագույն քաղաքական պաշտոններում առկա իրավիճակ: Հատկապես ի՞նչ իրավիճակի մասին է խոսքը, բնականաբար այդքան էլ պարզ չէ, համենայնդեպս առայժմ:
Մամուլում տեղեկություն է հայտնվել, որ ձերբակալված պետը այսպես ասած Սերժ Սարգսյանի թիկնազորի հայտնի ղեկավար Վաչիկ Ղազարյանի հովանավորյալի հովանավորյալն է: Այլ կերպ ստացվում է, որ ձերբակալվածը այսպես ասած Սերժ Սարգսյանի շղթայի օղակ է: Մյուս կողմից, այդ եզրակացությունը խիստ հարաբերական է, քանի որ դժվար է պատկերացնել, որ ձերբակալությունը կարող էր կատարվել առանց Սարգսյանի իմացության և հավանության կամ թույլտվության: Մյուս կողմից հայտնի է, որ ՊԵԿ ղեկավարի պաշտոնում Կարեն Կարապետյանին հավատարիմ մարդ է՝ «Հայռուսգազարդ»-ում նրա տեղակալ, իսկ հետո ղեկավար Վարդան Հարությունյանը: Նա հայտարարել է, որ պայքարում են համակարգում կոռուպցիայի և կաշառակերության դեմ: Հնարավո՞ր է եզրակացնել, որ ձերբակալությունն այսպես ասած վարչապետի քայլն էր:
շարունակությունը՝ կայքում