«Չամուսնացած աղջիկների տեղը չի դա. նախարարի պորտֆելը նստած մարդու համար է»․ Պարգև Օհանյան
Քաղաքականություն1in.am / «Արդարադատության նախարարն առաջվա լծակները չունի դատարանների վրա: Եվ ասել, որ Դավիթ Հարությունյանը կկարողանա առաջվա պես ազդել դատարանների վրա, արդար չէ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նախկին դատավոր Պարգև Օհանյանը՝ անդրադառնալով արդարադատության նախարարի նշանակմանը:
Նշենք, որ Սերժ Սարգսյանի հրամանով նախօրեին Դավիթ Հարությունյանը նշանակվեց Արդարադատության նախարար:
Եվ հետո, նախկին դատավորի խոսքով, դատական համակարգում առկա բացասական երևույթները նախարարից չէին գալիս, այլ ավելի բարձր օղակից: «Ավելի բարձ քաղաքական օղակից էր գալիս այդ ամենը: Եվ հիամ, ես չէի ասի, որ վատ նշանակում է: Դավիթ Հարությունյանը լավ իրավաբան է, լավ կազմակերպիչ է, շատ աշխատասեր: Մի խոսքով լավ նախարար է և կարող է լավ նախարար լինել: Այլ հարց է, որ հիմա նախարարությունից, նախարարից շատ բան կախված չէ: Արդարադատության նախարարությունը արդարադատության հետ ոչ մի կապ չունի»,-ասաց Օհանյանը:
շարունակությունը՝ կայքում