Պատանի լողորդները մասնակցում են Վրաստանի բաց առաջնությանը
ՍպորտՄայիսի 27-28-ին Թբիլիսիում կայանալու է լողի Վրաստանի բաց առաջնությունը, որին մասնակցելու են նաեւ Հայաստանի ներկայացուցիչները: Տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կայքէջը։
Լողի հայկական դաշնության գլխավոր քարտուղար Ռաֆայել Վասիլյանը տեղեկացրել է, որ Վրաստանի մայրաքաղաք մեկնում է 16 լողորդ (7 աղջիկ եւ 9 տղա): Մեր մարզիկները կմասնակցեն 12-ից 14 տարեկանների տարիքային խմբի պայքարին:
Լողի Հայաստանի հավաքականների համալրումը կատարվել է ապրիլին անցկացված Հայաստանի առաջնության արդյունքներով: