Ով է Սէֆիլյանին դատող դատավորն ու որքան ունեցվածք ունի
ՀասարակությունARMLUR / Երեկ մեկնարկեց Ժիրայր Սէֆիլյանի և մյուսների գործով դատական առաջին նիստը: Նիստը նախագահող դատավորը 30-ամյա Տաթևիկ Գրիգորյանն է, ում արտառոց ունեցվածքին անդրադառնալու առիթ ունեցել ենք: Չնայած Տաթևիկ Գրիգորյանը հանդիսանում է Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների դատավոր, սակայն երեկ նախագահում էր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող գործը: Նշենք, որ նման ընտրությունը պայմանավորված է նիստի` արտագնա լինելով և դահլիճային պայմաններով: 30-ամյա դատավորն անցած տարի 600 հազար դրամով գնել է Mercedes-Benz 230 մակնիշի ավտոմեքենա: Այստեղ կասկածելին հենց 600 հազար դրամանոց մեքենան է, որը հազիվ թե շահագործման ենթակա լինի, կամ էլ դատավորը պարզապես ցածր գին է ներկայացրել: Նրա դրամական միջոցները կազմել են 12 մլն դրամ և 12 հազար դոլար:
շարունակությունը՝ կայքում