Հակառուսական պատժամիջոցները խստանում են
Աշխարհ«Մեծ յոթնյակի» առաջնորդները պատրաստ են խստացնել պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ՝ նրա կողմից Մինսկի համաձայնագրերի չկատարման դեպքում, որոնք կապված են Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման հետ։ Այս մասին հայտնում է ANSA գործակալությունը՝ հղում անելով այսօր ավարտվող գագաթնաժողովի կուլուարներում իրազեկ աղբյուրներին։
Գործակալության տվյալներով՝ ամփոփիչ հռչակագրում առանձին կետով կհիշատակվի G7-ի պատրաստակամությունը ընդունելու Ռուսաստանի դեմ հավելյալ միջոցառումներ։ Դիվանագիտական աղբյուրները նշում են, որ ԱՄՆ-ը համաձայնել է՝ պատժամիջոցների անհրաժեշտությունը պահպանվում է։
Reuters գործակալությունն իր հերթին հայտնում է, որ մինչ այժմ հակառուսական պատժամիջոցների վերաբերյալ ձևակերպումները մնում են ոչ մինչև վերջ համաձայնեցված։