Ալկարասը վնասվածք է ստացել
ՍպորտԱշխարհի առաջին ռակետ Կառլոս Ալկարասը վնասվածք է ստացել եւ բաց կթողնի Դեւիսի գավաթի եզրափակիչ մրցաշարը, որը կանցկացվի Իտալիայի Բոլոնիա քաղաքում։
«Ցավում եմ, որ չեմ կարող Իսպանիայի հավաքականի կազմում մեկնել Բոլոնիա՝ Դեւիսի գավաթին։ Ձախ ծնկատակի ջլի վնասվածք եմ ստացել, եւ բժիշկները խորհուրդ չեն տվել դուրս գալ կորտ։
Ես միշտ ասում եմ, որ Իսպանիայի հավաքականում խաղալը լավագույնն է, որ կարող է պատահել, եւ ես շատ էի ցանկանում օգնել թիմին Դեւիսի գավաթի մրցաշարում։ Ծանր սրտով եմ վերադառնում տուն»,- գրել է Ալկարասը սոցիալական ցանցերում։
Թուրինում անցկացված ATP Finals-ի եզրափակիչում Ալկարասը պարտվել էր աշխարհի երկրորդ ռակետ, իտալացի Յանիկ Սիներին (6:7 (4:7), 5:7)։