Համաքաղաքային շաբաթօրյակ՝ Նորքի Վերածննդի այգում
ՀասարակությունՀամապետական շաբաթօրյակի շրջանակներում մայիսի 27-ին մաքրման լայնածավալ աշխատանքներ իրականացվեցին Նոր Նորք վարչական շրջանի տարբեր հասցեներում:
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը, Երևանի ավագանու անդամների, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության ներկայացուցիչների հետ միասին մաքրման աշխատանքներ իրականացրեցին Վերածննդի զբոսայգում: