Խոշոր վարկային նախագծի շրջանակում ԶՊՄԿ-ն կկարողանա բարելավել իր արտադրության կառավարման արդյունավետությունը․ Տիգրան Սարգսյան
ՀասարակությունԵվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին (ԶՊՄԿ) 10 միլիոն դոլար է հատկացրել ներքին բիզնես գործընթացները թվայնացնելու համար, հայտնել է ԵԱԶԲ թվային նախաձեռնությունների հիմնադրամի համակարգող Տիգրան Սարգսյանը ԱրմենիաSputnik–ի միացմամբ տեսակոնֆերանսի ժամանակ։
Նրա խոսքով` այս խոշոր վարկային նախագծի շրջանակներում ԶՊՄԿ-ն կկարողանա բարելավել իր արտադրության կառավարման արդյունավետությունը։
Ինչ վերաբերում է դրամաշնորհային քաղաքականությանը, ԵԱԶԲ-ն տրամադրում է մինչև 1 միլիոն դոլարի դրամաշնորհներ, այդ թվում՝ այնպիսի նախագծերի համար, ինչպիսին է արհեստական բանականության կիրառումը։