Հայերեն

Երևանում մայրը սեքսուալ գործողություններ է կատարել, իսկ որդին մահացու հարվածներ հասցրել մերկ տղամարդուն

Ամենաընթերցված

1in.am /  Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Սերգեյ Մարաբյանի նախագահությամբ կայացավ Սրբուհի և Արշակ Ժ.-երի գործով դատական նիստը:

Ամբաստանյալները մայր ու որդի են:

Նրանք գտնվում են կալանքի տակ ու մեղադրվում են ծանր հանցագործությունների՝ դիտավորյալ սպանության և ավազակային հարձակման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ և 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետերով:

Ըստ մեղադրանքի՝ Սրբուհին որդու՝ Արշակի հետ պայմանավորվել է գողություն կատարել իրենց ծանոթ Բարկիֆի բնակարանից: Միաժամանակ մայր ու որդի, ըստ մեղադրանքի, նախատեսել են, որ տանտիրոջ կողմից նկատվելու դեպքում գույքի հափշտակություն կկատարեն ավազակային հարձակմամբ: Մայր ու որդի նախնական համաձայնությամբ կատարել են դերաբաշխում:

2016 թվականի փետրվարի 20-ին, ժամը 00.30-ի սահմաններում Սրբուհին ու Արշակը գնացել են Ավան-Առինջ թաղամասում բնակվող Բարկիֆ Յ.-ի բնակարան:

Այնտեղ մայր ու որդի ընթրել են, ալկոհոլ են օգտագործել:

Ըստ մեղադրանքի՝ Սրբուհին տանտիրոջ հետ փոխադարձ համաձայնությամբ սեքսուալ գործողություններ է կատարել, ինչից հետո տանտերը մտել է լոգարան:

Արշակը գնացել է նրա հետևից, հարվածել է ծոծրակին ու պարանոցից բռնած՝ տարել է զուգարան, որտեղ երեք անգամ ուժգին հարվածել է նրա գլխին:

Այդ ընթացքում Սրբուհին բնակարանից հափշտակել է տարբեր իրեր:

Արշակը վնասվածքներ ստացած տարեց տղամարդուն անօգնական վիճակում թողել է զուգարանում, անջատել է լույսը, հյուրասենյակից հափշտակել է մազ կտրելու էլեկտրական ածելին ու հեռացել է:

Բարկիֆ Յ.-ն ստացած վնասվածքներից նույն օրը հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահացել է:

Դատարան էր ներկայացել Բարկիֆի որդին՝ տուժողի իրավահաջորդ Հարություն Յ.-ն: Մինչև այս նիստը նրան սխալ հասցեով էին տեղեկացնում դատական նիստերի մասին՝ նախկին հասցեն փոխվել էր:

Նախագահողը տուժողի իրավահաջորդին բացատրեց նրա իրավունքները: Հարություն Յ.-ն համեստորեն ասաց. «Շնորհակալ եմ, բան պետք չի…»:

Դատարանը վկաների հարցաքննության փուլում է: Դատարան էին ներկայացել վկաներ, ամուսիններ Գեղամ Կ.-ն ու Վերոնիկա Մ.-ն: Նրանք տուժող Բարկիֆի հարևաններն էին՝ նույն աստիճանահարթակում էին նրանց բնակարանները՝ «դուռ դռան»:

Գեղամը հայտնեց, որ նախկինում ամբաստանյալներին Բարկիֆի տուն գնալ-գալիս չի տեսել. «Չէի էլ պատկերացնի…»,- ամբաստանյալներին նայելով՝ խոսքը չվերջացրեց վկան:

Նա հայտնեց, որ դեպքի օրը՝ 2016 թվականի փետրվարի 20-ի առավոտյան Բարկիֆի որդի Հարությունը, որ այն ժամանակ իրենց թաղամասում էր ապրում, եկել է իրենց տուն: Իրենք տունը նորոգում էին՝ «գազ-մազ անջատած էր»: Հարությունին ցանկացել են սուրճ հյուրասիրել, բայց ասել են, թե գազ չունեն: Հարությունն առաջարկել է, որ Վերոնիկան սուրճը եփի հայրիկի տանը:

Վերոնիկան մտել է Բարկիֆի բնակարան:

Հարությունն էլ ասել է՝ գնամ տեսնեմ հայրիկը ոնց է: Նա մտել է հոր բնակարան, ու Գեղամը հանկարծ լսել է Հարությունի «բղավոցը»: Գեղամը սկզբում անհանգստացել է՝ կնո՞ջն է բան պատահել. «Մարդու մտքով հազար բան կանցնի»:

Նա վազել է Բարկիֆի բնակարան: Տեսել է, որ տանտերը՝ Բարկիֆը, «սանհանգույցում» կիսապառկած է, ծանր է շնչում ու չի խոսում. «Ունիտազի վրա կիսապառկած էր, գլուխը՝ պատի կաֆելին հենած»:

Գեղամը կանչել է իր բնակարանը նորոգողներին, անգիտակից վիճակում գտնվող Բարկիֆին տեղափոխել են հյուրասենյակ:

«Հարութը նաշադիր բերեց, բայց նա ուշքի չեկավ: Դեմքի վրա մի քանի տեղ արյան հետքեր կային, ականջից արյուն էր եկել…»:

Շտապօգնություն են հրավիրել, տուժողին տեղափոխել են հիվանդանոց:

Հետո Հարությունը զանգել է Գեղամին ու ասել է, թե հնարավոր չէր՝ հայրն ինքն իրեն այդպես վատացած լիներ: Նա ասել է, թե տունը թափթփված էր, հոր բջջային հեռախոսը չկա: Գեղամն էլ խորհուրդ է տվել ոչնչի ձեռք չտալ և ոստիկանություն ահազանգել:

«Նույնիսկ մտքովս չէր անցնի, որ նման բան կարող էր լինել… Ինձ հետաքրքիր չէր տան մաքրությունը, երբ ներս եմ մտել, դրա վրա ուշադրություն չեմ դարձրել, մարդու կյանքը պիտի հետ բերվեր… Հիշում եմ, որ գարդիրոբի դռները բաց էին, կողպեքը չկար… Սենյակում արտառոց թափթփվածություն չկար, սանհանգույցում ջարդված բաժակ կար…»:

Գեղամի կինը՝ Վերոնիկան, հայտնեց, որ դեպքի օրվա առավոտյան Հարությունի համար սուրճ եփելու նպատակով մտել է նրա հայրիկի բնակարան: Դուռը փակ չէր, պարզապես ծածկած էր, դա կասկածելի չի թվացել, որովհետև Բարկիֆը օրվա ընթացքում դուռը չէր փակում, միայն գիշերներն էր փակում:

Վերոնիկան մտել է ներս ու միանգամից միջանցքով գնացել է խոհանոց՝ սուրճ եփելու: Քանի որ տանտիրոջը չի տեսել, մտածել է, որ նա դուրս է եկել առավոտյան զբոսանքի:

Ներս է մտել Հարությունը, հարցրել է՝ հայրիկիս չե՞ս տեսել: Վերոնիկան ասել է՝ չէ: Հարությունը մտել է սենյակ, դուրս է եկել, մտել է սանհանգույց ու հանկարծ բղավել է: Ներս է վազել Գեղամը, իսկ Հարությունը իրեն դուրս է բերել բնակարանից: Ինքը դուրս գալու պահին տեսել է, որ Բարկիֆը կիսանստած է ունիտազի վրա…

Վերոնիկան հայտնեց, որ վերջին անգամ Բարկիֆին տեսել է դեպքին նախորդած երեկոյան: Բարկիֆն իրենց տուն է գնացել սովորության համաձայն, հեռուստացույց է դիտել, հետո գնացել է քնելու: Չի ասել, թե հյուրերի է սպասում:

Տուժողի իրավահաջորդը՝ սպանված Բարկիֆի որդին, հուզիչ ելույթ ունեցավ: Նա ասաց, թե ամբաստանյալների նկատմամբ ներկայումս ոչինչ չի զգում՝ հայրը գնացել է, այլևս ոչինչ ուղղել հնարավոր չէ. «Դաժե չեմ ուզե ներկա գտնվիլ էս դատին, ինձ վատ հիշողություն կտա…»:

Հարությունը հիշեց, որ դեպքի օրվա առավոտյան գնացել է Գեղամի տուն, իրեն ցանկացել են սուրճ հյուրասիրել, քանի որ գազ չունեին, ինքն ասել է՝ հայրիկի տանը եփեք:

Վերոնիկան գնացել է սուրճ եփելու, ինքն էլ է մտել հոր տուն՝ հորը բարի լույս ասելու: Հայրը սենյակում չի եղել, բայց հենց սկզբից Հարությունին կասկածելի բաներ են երևացել՝ սենյակի լույսը վառվում էր. «Հայրս էկոնոմիկ մարդ էր, լույսը վառ չէր թողնի… Հետո տեսա՝ բոթասները կան, ասի՝ ուրեմն տանն է, զուգարանը նայեմ… Տեսա տեսարանը, գոռացի… Վերային հրեցի դուրս… Սկզբում կարծեցի՝ հայրս անհանգիստ եղած է: Անմիջապես ապարատը բերեցի, ճնշումը չափեցի, շատ բարձր էր…»:

Շտապօգնություն են կանչել: Հարությունը ցանկացել է հոր բժշկական թղթերը հանել պահարանից, որ բժիշկներն իմանան՝ ինչ հիվանդություններ ունի: Բայց պահարանին մոտենալով՝ նա հասկացել է, որ վատ բան է կատարվել: «Հիմար պահարան մըն էր… Հայրս հոն իր փաստաթղթերն էր պահում, դռան վրա կողպեք դրած էր… Մարդիկ կարող էին կարծել, թե պահարանի մեջ փող կա, բայց փող չկար, միայն թղթեր էին… Ես տեսա, որ պահարանի դռները բաց են, կողպեքը չկա… Հայրիկի ջինսն ընկած էր գետնին, բայց ինքը մաքրասեր մարդ էր, ինքն իր ջինսը երբեք հատակին չէր գցի… Ինչ-որ մեկը ջինսը թափ էր տվել, գետնին մանր դրամ էր թափված, անձեռոցիկ… Հայրս նման բան չէր անի, շատ մաքրասեր էր… Անմիջապես մտածեցի՝ ո՞ւր է պապայի մոբայլը: Ինքը մոբայլով զանգել չէր կարողանում, դրա պատճառով քաղաքային հեռախոս էի քաշել: Տեսա՝ հեռախոսի լարը պոկված, ընկած է կրավաթի վրա, ասի՝ սխալ բան կա… Զուգարանում կոտրված բաժակ կար, հայրս բաժակ չէր տանի զուգարան, կամ՝ ինչո՞ւ էր նստել զուգարանի կափարիչի վրա, կափարիչն էլ նրա ծանրությունից ջարդվել էր… Ես գնացի հայրիկիս մոբայլի զանգերի ցուցակը հանեցի՝ համարը իմ անունով էր: Անծանոթ համար տեսա՝ զանգել էին հայրիկին: Ես չգիտեի՝ ով է: Հայրս ծանոթ բիձեք ուներ, բայց որևէ կնոջ մասին բան չգիտեի, հայր չի ասել… Զանգերի ցուցակը տվեցի քննիչներին… Մասիվի քննիչները ճարպիկ էին, շուտ բացահայտեցին… Ես չորս ամիս չէի կարողանում այդ բնակարանը մտնել… Ես սկզբում մտածել էի՝ հայրս անհանգիստ է եղել, բայց հետո պարզվեց՝ հարվածներ են հասցրել, վախից ինսուլտ էլ է տարել… Ես չեմ ուզեր այս գործի վերաբերյալ ոչ մի բան գիտնամ, ինձի կխանգարի… Նույնիսկ մեր շատ բարեկամների չենք ասել՝ հայրիկն իրականում ինչից է մահացել, ես ու քույրս գիտենք… Ես ամբաստանյալներին ոչինչ չունեմ ասելու, չգիտեմ՝ իրենք ինչքան մեղավոր կզգան իրենց… Աստված տա՝ խելքերնին գլուխները գա… Ինչ-որ օրենքով է՝ էդպես թող դատվեն… Ոչ մի բան հայրս չի դարձնե… Ես չէի պատկերացնի, որ էսպես բան կարող էր պատահել… Կխնդրեի՝ սրանից հետո ներկա չգտնվեմ: Ոչ մի պահանջ չունեմ… Աստված թող ներե ամբաստանյալներին, թող իրանք անկեղծ զղջան, մեղք է տղան՝ երիտասարդ է…»:

Տուժողի իրավահաջորդի ձայնը հուզմունքից դողաց: Ամբաստանյալները՝ մայր ու որդի, անարտահայտիչ դեմքերով նստած էին: Մոր պարանոցից փայտե խաչ էր կախված, բայց աչքերը ոչինչ չէին արտահայտում: Մոր և որդու կողմից մի ներողություն, մի ցավակցություն անգամ չհնչեց՝ ի պատասխան տուժողի իրավահաջորդի անչար խոսքերի…

Սահմանադրությունը փոփոխելու համար իշխանությունները պատրաստ են ամեն քայլի. Ցոլակ ԱկոպյանԻրական խաղաղություն չկա և սրանց օրոք չի լինելու. Մենուա ՍողոմոնյանՍերգեյ Սմբատյանի գեղարվեստական ղեկավարությամբ Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեց Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային երկրորդ մրցույթըՖասթ Բանկը և Քոլումն Ն․Ա․ բանկը մեկնարկել են նոր ռազմավարական համագործակցություն Ես հիացած եմ մեր երիտասարդ սերնդի մտածողությամբ ու գրագիտությամբ. վստահաբար ասում եմ, որ ցանկացած զարգացած երկիր կնախանձեր նման որակի երիտասարդությանը. Ծառուկյան Բաքվում գտնվող մեր ռազմագերիները մեծ գլխացավանք են իշխանությունների համար. Աննա Կոստանյան70 հազար Nvidia չիպ․ Հայաստանը ե՞րբ կշահի AI հեղափոխությունից. Տիգրան Դումիկյան «COP17-ի կապն ամենաբացառիկներից մեկն էր, որ երբևէ ունեցել ենք». Team-ի ծառայությունների որակը բարձր է գնահատվել ՄԱԿ-ի ներկայացուցչի կողմից Հայաստանի հանքարդյունաբերությունը՝ միջազգային հարթակում․ ՀՀՄԱ-ն մասնակցել է MINEX Europe Ireland-ինԳլուխը պատին է տալիս նա, ով ասում է՝ եթե Սահմանադրությունը չփոխենք, պատերազմ կլինի. Ավետիք Չալաբյան Նոյեմբերի 13-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԻնչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը. նոր մանրամասներԹուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով չորս մարդ զnհվել էՊուտին․ ՌԴ ԱԳՆ-ն կզբաղվի ռուս մարզիկների ԱՄՆ վիզաների հարցովՀայաստանի հավաքականը հավասարեցնում է հաշիվը Կիպրոսի հետ խաղումԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերինՆարե Իսախանյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 12 տարեկան աղջիկների փոխչեմպիոնԳյումրիում պարեկները կանգնեցրել են ավտոմեքենա, որի ուղևորը կաթուցիչը փորձել է գցել բերանըՌուսաստանը պատրաստ է անհապաղ սկսել Կոնստանտինովկայի ականազերծումը․ Ուշակով«Mercedes»-ը Զվարթնոցում բшխվել է քարե շինությանըRate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ«Շենզա». Կոնվերս Բանկի գործընկերային պատմությունը«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն էՀատուկ պայմաններ այցելուներին. Կոնվերս Բանկը՝ TOON EXPO. INVEST 2026 Vol. 2-ում«Ձեր արցունքներն անկեղծ չեն»․ Աննա Կոստանյանը՝ Սրբուհի ԳալյանինՀիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում«Զվարթնոց» օդանավակայանում թռիչքներն ու վայրէջքներն իրականացվում են ըստ սահմանված չվացուցակի․ խոսնակՄեկնարկել է Եվրոպական քաղաքական գագաթնաժողովի լիագումար նիստըԱնկախության հռչակագրից հրաժարումն ապօրինի և անհեթեթ գաղափար է. Ավետիք ՉալաբյանԸնդդիմադիր երեք լիդեր այս պահին գտնվում են մահվան խցերում. Հրայր ԿամենդատյանՖասթ Բանկը մասնակցել է «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյինԱլիևը չի ձգտում խաղաղության, նա ցանկանում է, որ հայերն այլևս չապրեն իրենց բնօրրանում. Մենուա ՍողոմոնյանԻրական խաղաղությունը մեր երկրում դեռ հաստատված չէ. ամենը լոկ պատրանք է. Արեգ ՍավգուլյանԱլիևի պահանջով է իշխանությունը ամեն գնով փորձում փոխել Սահմանադրությունը. Արմեն Մանվելյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հերթական անգամ միացել է արյան դոնորության նախաձեռնությանըԸնդդիմությունը բոլոր համայնքների ավագանիներում պետք է ունենա իր ներկայացուցիչները. Ցոլակ Ակոպյան«Հայաքվեն» դիմել է Շվեյցարիայի խորհրդարանականներին և նախագահին՝հ աջակցություն Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի շվեյցարական նախաձեռնությանԱլեն Սիմոնյանը սեփական ձեռքով փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը․ «Ժողովուրդ» Հայաստանում կարող է կիրառվել վարկային համաներման միջազգային փորձը. Հրայր ԿամենդատյանԽոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ» «Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ» «Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ» Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ» Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ» Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ» «Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ» Քանդվել է Մալաթիա քաղաքի հայկական եկեղեցինG7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունըՀայհիդրոմետի տնօրենը գրել է«Ապագա սերունդները մեզ կհիշեն կա՛մ որպես պետականություն կառուցած, կա՛մ այն կործանած սերունդ»․ Մհեր Ավետիսյան
Ամենադիտված