Պաշտպանության բանակի որոշումը հակասական կարծիքների տեղիք է տվել
ՀասարակությունARMTIMES / Անցյալ շաբաթ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը որոշում կայացրեց, որ այլևս ամենօրյա ռեժիմով չի հայտնելու սահմանային իրավիճակի մասին, այլ՝ կամփոփեն տվյալները և կներկայացնեն դրանք յուրաքանչյուր շաբաթվա ավարտին։
ԱՀ ՊՆ-ն անցյալ տարվա ապրիլյան պատերազմից հետո սկսեց ամեն օր հայտնել հակառակորդի կողմից հրադադարի խախտումների, դրանց ժամանակ հնչած կրակոցների թիվը, կիրառված տեխնիկան և ուղղությունները։
Սակայն, ՊԲ լրատվական ծառայությունը մեկնաբանում է, որ իրավիճակի անփոփոխ լինելու դեպքում ամենօրյա թարմացումների իմաստ չեն տեսնում, իսկ արտառոց խախտումներին՝ կանդրադառնան։
Սակայն, այս որոշումն այնքան էլ միանշանական չի ընդունվել։
«Հետք»-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը սխալ է համարում նման որոշումը։
«Տասնյակ հազարավոր մարդիկ առավոտյան իրենց օրը սկսում են «սահմանից»։ Սահմանի կրակոցների մասին, միեւնույնն է, մարդիկ իմանում են։ Իմանում են իրենց որդիներից, հարազատներից, ընկերներից։ Իսկ սահմանի լուրերն առաջինը պիտի հաղորդի պաշտպանության նախարարությունը։ Մանավանդ որ իրավիճակը նույնն է, հակառակորդը շարունակում է կրակել տարբեր տրամաչափի զենքերից»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրողը։
շարունակությունը՝ կայքում