Մերի Մակարյանը նշանվել է․ լուսանկարներ
LifeԵրեկ Երևանում կայացել է դերասանուհի, հաղորդավարուհի Մերի Մակարյանի նշանադրության արարողությունը։ Նրա ընտրյալը «գաղտնազերծվեց» ամիսներ առաջ, նա շոու բիզնեսից չէ, փաստաբան է, ԱՄՆ-ից է։
Զույգի նշանադրությունը Հայաստանում եղավ, սակայն արարողությունից հետո նրանք կմեկնեն ԱՄՆ, որտեղ էլ Մերին և իր ընտրյալը՝ Վարդանը, կամուսնանան։
Դերասանուհին իր նշանադրությանը ներկայացել էր բաց երկնագույն զգեստով։
Զույգի առաջին համատեղ պարը հարաբերություններն օրինականացնելուց հետո կայացել է երգիչ Սարգիս Ավետիսյանի կատարման ներքո։ Ավելի ուշ երգիչը հրապարակեց այդ տեսանյութը։
Նշանադրության արարողությանը ներկա են եղել հայ հայտնիներից շատերը, որոնք կիսվել են օրվա հերոսների հետ արված լուսանկարներով։