Մահացել է Լաուրա Բիաջոտին
ԱշխարհՀռոմում 73 տարեկանում վախճանվել է իտալացի դիզայներ Լաուրա Բիաջոտին, ում «տրիկոտաժի թագուհի» են անվանում: 1972 թվականին նա հիմնել է Laura Biagotti Fashions բրենդը, որը մասնագիտացված է տրիկոտաժի վրա և իտալական ամենաճանաչելի ապրանքանիշ է դարձել: Բրենդը մոտ 600 խանութներ ունի ողջ աշխարհում:
Դիզայնից բացի, Բիաջոտին զբաղվել է բարեգործությամբ. 1988 թվականին նա դեպի Կապիտոլիում տանող Միկելանջելոյի նախագծած Կորդոնատա աստիճանի վերանորոգման աշխատանքներին ավելի քան 1 մլն դոլար ներդրում է արել: