Նրանք ձեզ «cheese!» չեն ասի․ «պոստ-մոռտեմ»․ արդեն մահացած երեխաների լուսանկարներ․ 18+
ԱշխարհՁեզ ենք ներկայացնում «պոստ-մոռտեմ» ժանրից մի քանի լուսանկար։ Շուտ տպավորվող և հոգեպես թույլ անձանց խնդրվում է չնայել։
19-րդ դարի կեսերին ձևավորվեց «պոստ-մոռտեմ» մշակույթը, երբ հարազատները լուսանկարում էին իրենց նոր մահացած հարազատներին՝ հիմնականում երեխաներին, վերջիններիս հնարավորինս կենդանի կերպարով։ Նման նկարներ ստանալու համար լուսանկարիչն իսկական պրոֆեսիոնալ պետք է լիներ, որպեսզի առավելագույնս վարպետորեն ստանար մահացած անձի կենդանության պատրանքը։