Սերժ Սարգսյանի 4 միլիոնը
ՀասարակությունԱռաջին լրատվական / Միայն ուրախանալ և ոգևորվել է պետք, երբ իշխանությունն ամենաբարձր մակարդակով հայտարարում է, որ առաջիկա 23 տարում նախատեսում է Հայաստանի բնակչության թիվը հասցնել 4 միլիոնի, այսինքն՝ վերադարձնել հայրենիք արտագաղթած ավելի քան 1 միլիոն հայաստանցիներին: Թեև, իհարկե, Սերժ Սարգսյանի մայիսի 18-ի հայտնի ելույթում այդքան էլ հստակ չէր կարծես, որ խոսքը հենց հայաստանցիների վերադարձի կամ հայերի հայրենադարձության մասին է: Որովհետև, ի վերջո, հնարավոր է Հայաստանը բնակեցնել նաև այլ ազգության ներկայացուցիչների զանգվածային ներհոսքով, ասենք՝ Հեռավոր Ասիայից, որտեղ բնակչությունը բավական խիտ է: Օրինակ՝ չինացիները խոշոր ներդրումներ են անում Վրաստանում, իսկ Հայաստանում կարող են կատարվել չինացիների խոշոր վերաբնակեցումներ:
Այդօրինակ կամ համանման պատկերացումները և տեսլականները կարող են այժմ թվալ ընդամենը վառ երևակայության արդյունք, նույնիսկ զավեշտալի, ֆանտաստիկայի ժանրից լինել: Բայց ժամանակակից աշխարհը ինտենսիվ փոփոխությունների աշխարհ է, իսկ Հայաստանի իշխանությունը՝ այդ փոփոխությունների հանդեպ բավական զգայուն: Ամբողջ խնդիրն այն է, որ ընդառաջ է գնում այն փոփոխություններին, այն տենդենցներին և միտումներին, որոնք բխում են իշխանության պահպանման շահից: Այնպես որ, եթե դրանից բխի Հայաստանն այլ ազգության ներկայացուցիչներով բնակեցնելու անհրաժեշտություն, ասենք՝ ընտրազանգվածի որոշակի կորեկցիայի համար, ապա կասկած չկա, որ համակարգը կխթանի այդ գործընթացը:
շարունակությունը՝ կայքում