Բանգլադեշում ծերունու տեսքով լույս աշխարհ եկած երեխան նման է «Բենջամին Բաթոնին»
ԱշխարհԻնչպես տեղեկացնում է TMZ-ը Բանգլադեշում տղա երեխա է լույս աշխարհ եկել, ով նման է ծերունու: Տեղի բժիշկները համեմատել են նրան «Բենջամին Բաթոնի տարօրինակ պատմությունը» ֆիլմի հերոսին, ում դերում հանդես է եկել Բրեդ Փիթը: Ասվում է, որ երեխան ծնվել է գենետիկական խանգարմամբ: Հիվանդությունը առաջացնում է մաշկի և ներքին օրգանների փոփոխություն՝ պայմանավորված վաղաժամ ծերացմամբ: Դաքքա քաղաքի հիվանդանոցի բժիշկները խոստացել են անել հնարավոր ամեն բան, որպեսզի երեխան կարողանա առողջանալ: