Գվարդիոլան անհավանական է, անհնար է կրկնօրինակել նրան. Ֆլիկ
Սպորտ«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի 5-րդ տուրի «Չելսիի» դեմ խաղից առաջ արձագանքել է «ազնվականների» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկայի մեկնաբանություններին։
Մարեսկան ավելի վաղ խոստովանել էր, որ իրեն դուր էր գալիս Գվարդիոլայի «Բարսելոնան»։
«Երբ մենք տեսանք Պեպի «Բարսայի» ոճը, բոլորը սիրահարվեցին թիմին։ Գվարդիոլան շատ մարզիչների ցույց տվեց մարզելու կամ փիլիսոփայություն ստեղծելու ճիշտ ձևը։ Անհնար է կրկնօրինակել Պեպին… Նա անհավանական է, նա լավագույն մարզիչն է, և Մարեսկան ճիշտ է․ շատ մարզիչներ են հետևել նրա ճանապարհին», — ասել է Ֆլիկը։
«Չելսի» — «Բարսելոնա» խաղը կկայանա այսօր՝ նոյեմբերի 25-ին, Երևանի ժամանակով 00:00-ին։