Հայերեն


Հայկ Կոնջորյանն ընդամենը փրկում էր կնոջ աստղաբաշխական աշխատավարձը. «Հրապարակ»

Քաղաքականություն

2025 թվականի հուլիսի 17-ին` Սամվել Կարապետյանի հայտնի հայտարարությունից ու դրան հաջորդած՝ Նիկոլ Փաշինյանի «ֆեյսբուքյան արդարադատությունից» անմիջապես հետո ԱԺ-ում ՀԷՑ-ի մասին հանկարծ «հիշեց» նաեւ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։ Նա առանձնապես ագրեսիվ էր ՀԷՑ-ի եւ Սամվել Կարապետյանի հասցեին։ Սակայն Կոնջորյանի այդ պոռթկումը պայմանավորված էր ոչ միայն վերեւից իջեցված հանձնարարությամբ, այլեւ խիստ անձնական մղումներով եւ կապված էր իր կնոջ՝ «Հայփոստի» տնօրեն Շուշան Ալեքսանյանի գործունեության հետ։

Բանն այն է, որ 2025 թվականի գարնանը ՀԷՑ-ը դիմել էր «Հայփոստի» գլխավոր տնօրեն Շուշան Ալեքսանյանին՝ Կոնջորյանի կնոջը, առաջարկելով իջեցնել քաղաքացիներից էլեկտրաէներգիայի ծախսի դիմաց վարձավճարների ընդունման համար նախատեսված միջնորդավճարը եւ համապատասխանեցնել այն ՀՀ-ում գործող բանկերի կողմից նախատեսված միջնորդավճարին։ Օրինակ, մարզային քաղաքներում, պայմանական՝ Չարենցավանի ցանկացած բանկում ՀԷՑ-ի «կոմունալները» վճարելիս բանկը գանձում է 0,4 տոկոս միջնորդավճար, մինչդեռ «Հայփոստի» նույն Չարենցավանի փոստային մասնաճյուղում վճարում կատարելիս միջնորդավճարը կազմում է 2,5 անգամ ավելի՝ 1%:

ՀԷՑ-ը «Հայփոստի» տնօրենին առաջարկել էր իրենց միջնորդավճարն էլ իջեցնել ՀՀ բանկերի կողմից առաջարկվող միջնորդավճարի մակարդակին։ «Հայփոստի» միջնորդավճարի իջեցման շնորհիվ երկրի էներգետիկ համակարգում կտնտեսվեր տարեկան մինչեւ 200 մլն դրամ, ինչն իր դրական ազդեցությունը կունենար էլեկտրաէներգիայի սակագնի ընդհանուր հաշվարկի մեջ։ Սակայն «Հայփոստի» միջնորդավճարի իջեցումը եւ համապատասխանեցումը շուկայականին, ըստ ամենայնի, մտահոգել է Կոնջորյանի կնոջը, որը հաշվարկել է, որ այդ դեպքում առանց այն էլ վատ կառավարման արդյունքում ծանր ֆինանսական վիճակում գտնվող «Հայփոստի» բյուջեում մոտ 200 մլն դրամի դեֆիցիտ է առաջանալու, ինչի պատճառով ստիպված են լինելու սեղմել գոտիները եւ կրճատել ծախսերը, մասնավորապես՝ տնօրինության աստղաբաշխական աշխատավարձը, ինչպես նաեւ հրաժարվեն այլ ընթացիկ ճոխություններից եւ ճանապարհորդության նմանվող արտասահմանյան գործուղումներից։

Ուստի ՀԷՑ-ի առաջարկության քննարկումը, որը նպաստելու էր համակարգում խնայողություններ ապահովելուն, Կոնջորյանի կնոջ կողմից արհեստականորեն ձգձգվում էր, եւ ՀԷՑ-ի ազգայնացումը հարմար առիթ էր Կոնջորյան ընտանիքի համար` տապալելու այս նախաձեռնությունը։

ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարչի նշանակումից հետո, ըստ մեր աղբյուրների, Կոնջորյանին, ենթադրաբար, հաջողվել է պայմանավորվել ՀԷՑ-ի նոր կառավարչի հետ, ինչի արդյունքում նշված առաջարկի քննարկումը վիժեցվել է՝ էներգահամակարգին զրկելով մոտ 200 մլն դրամի պոտենցիալ խնայողությունից։ Այսինքն, ՀԷՑ բաժանորդները` ՀՀ քաղաքացիները, անուղղակիորեն շարունակելու են ֆինանսավորել Կոնջորյանի կնոջ աստղաբաշխական աշխատավարձը եւ փարիզյան վոյաժները:

Արեգ Մարգարյան

 

Երիտասարդները նույնիսկ անվճար հիմունքով չեն դիմում Ագրարային համալսարան. Ատոմ Մխիթարյան«TRIPP»․ մեկ տարի անց՝ կես ճանապարհին․ Տիգրան ԴումիկյանՆիկոլը շատ կուզեր, որ տնտեսությունը ևս ենթարկվեր իր հեքիաթային քարոզչությանը, բայց այն գոյություն ունի միայն իրական աշխարհում, ոչ թե Հ1-ի ռեպորտաժներում. Ա. ԶաքարյանԺամանակի ընթացքում Հայաստանի բոլոր գյուղերը այսպիսի տեսք կստանան. Նարեկ ԿարապետյանՊատասխանատվության և առաջնային նպատակի՝ մեր բոլորի երազած ուժեղ Հայաստանի մասին. Արամ ՎարդևանյանԿոչ` Նիկոլ Փաշինյանին. չեղարկե՛ք «Թրամփի ուղի» հայաստանակործան ադրբեջանա-թուրքական ծրագիրը. Խաչիկ Ասրյան«Երբ Եկեղեցու ինքնավարությունը դառնում է քրեական գործ»․ Լիլիա Շուշանյան Կաթողիկոսի դատը. Ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն ՄարուքյանՀեշտ չէ կաթողիկոս դատելը, անգամ դատավորներն են հրաժարվում, հասկանում են, որ հետևանք կունենա Սխալ հարցից ճիշտ պատասխան չի ծնվում. Մհեր ԱվետիսյանՊետությունը կարծիքներով չի կառավարվում. այն կառավարվում է գիտելիքով ու պատասխանատվությամբ. Մհեր ԱվետիսյանՌուսաստանի ամենամեծ արևային էլեկտրակայանը կկառուցվի Ամուրի մարզումՕգոստոսի 10-ից 13-ը գազանջատումներ են սպասվումԳերմանիայում ցույց է անցկացվել Մերցի կառավարության դեմՄոդին համաշխարհային ռեկորդ է սահմանել. 303 միլիոն դիտում՝ 24 ժամում23-ամյա ուսանողի մշակած հավելվածը հարավկորեական App Store-ում շրջանցել է նույնիսկ Google Maps-ը Ռուսաստանի տարածքում ոչնչացվել է ուկրաինական 360 անօդաչու թռչող սարքՕգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին, 13-ին, 14-ին, 17-ին, 18-ին և 20-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՈղբերգական դեպք՝ Երևանում․ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԱդրբեջանի Սարով գյուղում տանը 18-ամյա աղջկա դի է հայտնաբերվելՀայհիդրոմետի տնօրենը գրել էԱրտակարգ դեպք՝ Երևանում․ կոտրել են «Հույս բոլոր մարդկանց» հիմնադրամի շենքի պատուհաններն ու դռներըԱլիևն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել«Ինտեր»-ը հաղթեց «Յուվենտուս»-ինՔրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊԶելենսկին ու Վուչիչը քննարկել են համագործակցությունն ընդլայնելու հնարավորություններըՀրդեհի ահազանգ Սայաթ-Նովա պողոտայում. շենքից տարհանվել է 5 բնակիչՃապոնական Յակիշիմե կերամիկայի ցուցահանդեսը երկարաձգվել է մինչև օգոստոսի 30-ըՈրոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՓաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցելՉհանե´ս խաչդ, Հայաստան աշխարհ․ Ուժեղ ՀայաստանՍիցիլիայի օդանավակայանը փակվել է Էթնա հրաբխի ժայթքման պատճառովՀետվճարի փոխարեն՝ արժանապատիվ և ֆիքսված թոշակ․ ինչու է գործող համակարգը սոցիալական անարդարության խնդիր ստեղծում. Հրայր ԿամենդատյանԵրևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ն ընդունի հանրապետության պայմաններըԵրևանում անցկացվել է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարզական փառատոնԴմիտրի Մեդվեդև. Արևմուտքի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ կրկնում է վրացական սցենարըԱդրբեջանցիների բնակեցումը Հայաստանում լուրջ վտանգներ է պարունակում. Ավետիք Չալաբյան«Հայաքվե»-ի հայտարարությունից հետո WCC-ն արձագանքել է Հայ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին«Շտապ հաստատեք քարտի տվյալները»․ IDBank-ը զգուշացնում է հյուրանոցների ամրագրման հետ կապված զեղծարարությունների մասինՄհեր Անանյանն ընդգրկվել է Յունիբանկի Վարչության կազմում«Սմայլ Սվիթ»-ի զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի գործընկերությամբ Ինչպես է ՔՊ-ն «հարգում» ժողովրդի քվեն. Մարիաննա Ղահրամանյան Ընդդիմությունը պետք է օր առաջ համախմբվի այս ծանր իրավիճակից դուրս գալու համար. Արմեն Մանվելյան Դուք ու ձեր անտաղանդ շոուները ոչ ավելին են, քան անհաջող ու չստացված դերասանի թատրոն. Աննա ԿոստանյանՄիայն հանրային մեծ աջակցության պարագայում ընդդիմությունը կկարողանա օրակարգ թելադրել. Արեգ Սավգուլյան«ՀայաՔվեի» տարածքային գրասենյակները շարունակում են կահավորվել Ավետիք Չալաբյանի ազատ արձակումը պահանջող պաստառներովԵրկուսը մեկում. Բրիտանացի ֆերմերները համատեղում են արևային վահանակները ոչխարների հետ մեկ դաշտում, և դա աշխատում էՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը համատեղ պաշտպանության մասին համաձայնագիր են կնքել. Արտակ ԶաքարյանՍլովակիայի նախկին ղեկավարները պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանը դադարեցնի Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ քաղաքական հետապնդումները և ճնշումները
Ամենադիտված