Ծովառյուծի ճիրաններից ազատված աղջկա ճակատագիրը անսպասելի ընթացք է ստացել
ԱշխարհԿանադայի փոքրիկ բնակչուհին, ով փրկվել էր ծովառյուծի ճիրաններից, նրա բերանից վարակվել է վտանգավոր ինֆեկցիայով։ Վերջերս համացանցում էր հայտնվել այն տեսանյութը, որում նկարահանված էր ծովառյուծի կողմից նրան ջուրը քարշ տալու պահը։ Տուժածին անմիջապես անհրաժեշտ ներարկումներ էին արել դեպքից հետո, սակայն վարակից ազատվել չի հաջողվել․ աղջկան սպառնում է վերջույթներից զրկում։ Բժիշկները, սակայն, վստահեցնում են, որ ամեն բան կանեն՝ աղջկան դրանից զերծ պահելու համար։