Սերժ Սարգսյանը բացահայտել է խնդիրների հիմքը
ՀասարակությունԱռաջին լրատվական / «Մենք ամեն տարի հավատարմության երդման նման կրկնում ենք մի պարզ ճշմարտություն. չլիներ 1918 թվականի մայիսի 28-ը, չէր լինելու Խորհրդային Հայաստանը, և չէր լինելու ներկայիս Հայաստանի Հանրապետությունը»,- մայիսի 28-ին Սարդարապատում Առաջին հանրապետության տոնի առիթով հայտարարել է Սերժ Սարգսյանը:
Առաջին հայացքից արդեն բավական հռչակագրային դարձած այդ հայտարարությունը, որ հնարավոր է լսել ոչ միայն Սերժ Սարգսյանի շուրթերից, այլ նաև բազմաթիվ այլ թե՛ պաշտոնյաների, թե՛ պատմաբանների, թե՛ տարբեր այլ մասնագիտության տեր մարդկանց, թե՛ շարքային քաղաքացիների շուրթերից, իրականում իր մեջ պարունակում է Հայաստանի արդեն 25 տարի անկախ նոր հանրապետության առանցքային խնդիրը: Չլիներ մայիսի 28-ը, չէր լինի Խորհրդային Հայաստանը: Այստեղ հարկավոր է տալ դադար: Զուտ ժամանակագրական առումով ամեն ինչ պարզ է և հասկանալի: Բայց ժամանակագրությունը ոչինչ է պատմա-քաղաքական բովանդակությունը հասկանալու, գնահատելու, հետևաբար դրա հիման վրա խնդիրները ձևակերպելու և ուղենիշները սահմանելու համար:
շարունակությունը՝ կայքում